Ամիսներ առաջ առաջին անգամ մայրացած Քիմ Քարդաշյանը, հոգնելով վերականգնված կառուցվածքը ցուցադրել կիպ գրկող հագուստներով, այսօր “Թվիթեր”-ի իր էջում ներկայացրել է մի լուսանկար, որտեղ բարեմասնությունները որոշ չափով թաքցնում է միայն սպիտակ լողազգեստը:):
Քիմ Քարդաշյանը
Հրապարակված կադրը հիացմունքով է ընդունել նաեւ ռեալիթի-շոուների թագուհու սիրելին` Քանյե Ուեսթը: Ռեփերը սոցիալական ցանցի իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. “Թռչում եմ տուն”:):
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
Հիշեցնենք, որ Նորթը ծնվել է հունիսի 15-ին, եւ Քիմն այս չորս ամսվա ընթացքում նիհարել է 13 կիլոգրամ: Դրան նպաստել են հատուկ սննդակարգն ու մարզումները:
BRAVO.am
Աղբյուրը` Spletnik


×
17,833






