Վերջին շրջանում Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը փակ դռների ետեւում են պահում իրենց անձնական կյանքը: Երկու ամիս առաջ ծնող դարձած զույգը դեռեւս նույնիսկ չի հրապարակել առաջնեկի` դուստր Նորթի լուսանկարը: Այդ պահից ի վեր մշտապես հանրության աչքի առաջ գտնվող ռեալիթի շոուների թագուհին ու ռեփերը միայն մեկ հարցազրույց են տվել, այն էլ Քիմի մայրիկի` Քրիս Ջեների թոք-շոուի ընթացքում:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը
Հունիսի վերջին Քիմն ու Քանյեն հայտնեցին իրենց նշանադրության մասին, սակայն այդպես էլ չխոսեցին հարսանյաց հանդեսի մասին: Պապարացիներն ու լրագրողները բավարարվում են միայն զույգին մոտ գտնվող աղբյուրների հայտարարություններով, որոնցից մեկը, ի դեպ, պատմել է US Weekly-ին, որ աստղային զույգը հաճախ է խոսում ամուսնության մասին:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը
«Նրանք հաճախակի են խոսում ամուսնության մասին, որոշում են օրն ու արարողության կազմակերպչական մանրամասները: Քանյեն ուզում է շքեղ արարողություն կազմակերպել, որովհետեւ սա նրա առաջին ամուսնությունն է: Իսկ Քիմը ուզում է ավելի համեստ հարսանիք, բայց, հավանաբար, կհամաձայնվի
Քանյեի հետ ու շքեղ երեկույթ կկազմակերպի»,- պատմել է զույգի մտերիմը:
Սա 32-ամյա Քիմ Քարդաշյանի երկրորդ ամուսնությունը կլինի: Նախկին ամուսին, բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ ամուսնական արարողության բյուջեն 10 հազար դոլար էր կազմել:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը
Հենց նույն աղբյուրները տեղեկացնում են, որ հարսանեկան արարողությունը չի կայանա ԱՄՆ-ում: Հավանաբար, զույգը միմյանց հավերժ սիրելու երդում կտա Փարիզում գտնվող՝ ռեփերին պատկանող առանձնատանը:
«Քանյեն ավելի շատ է ուզում ամուսնանալ, քան Քիմը: Քանյեն անդադար շտապեցնում է սիրելիին»,- պատմել է աղբյուրը:
Bravo.am
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: