×


Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չե՞ն կարող ամուսնանալ

Ռեալիթի շոուների թագուհի Քիմ Քարդաշյանը դեռեւս կարող է միայն երազել սիրելիի` Քանյե Ուեսթի հետ ամուսնության մասին: Բանը նրանում է, որ սկանդալային այս կինը մինչ այժմ ամուսնալուծված չէ իր նախկին ամուսնուց` Քրիս Համֆրիսից:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Ամուսնալուծության գործընթացը ձգվում է այն պատճառով, որ բասկետբոլիստը պահանջում է ընդունել հետեւյալը. Քիմը դավաճանել, խաբել ու օգտագործել է իրեն: 27-ամյա Քրիսը պնդում է, որ “շոուի պրոդյուսերները 32-ամյա Քիմին մեծ գումար են վճարել, որպեսզի նա դեր խաղա”:

Քիմ Քարդաշյանն ու Քրիս Համֆրիսը


Քիմի մտերիմներն էլ պնդում են, թե միակ բանը, որ ցանկանում է գեղեցկուհին, Քրիսից բաժանվելն ու Քանյեի հետ ամուսնանալն է: Ի դեպ, Քիմի ու Քրիսի ամուսնալուծության գործով հաջորդ լսումը կկայանա 2013 թվականի փետրվարի 15-ին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW