Վերջերս Քիրա Նայթլին դարձավ “Interview” ամսագրի հերթական համարի հերոսուհին` լուսանկարվելով թոփլես` առանց կրծկալի, օրերս էլ հայտարարել է, թե համաձայնել է մերկանալ ֆոտոխցիկի առջեւ` ի նշան բողոքի: Հայտնի բրիտանուհին այս կերպ իր անհամաձայնությունն է հայտնել “Photoshop” ծրագրի կիրառմանը:
Քիրա Նայթլին
Դերասանուհին նշել է, թե ֆոտոշարքերում մշտապես փոխել են իր կրծքի ձեւն ու չափսը, իսկ նա ցանկանում է, որ բոլորը տեսնեն` ինչպիսի տեսք ունի իրականում.“Այս անգամ Պատրիկ Դեմարշելյեին խնդրեցի խուսափել ռետուշից եւ կուրծքս մեծացնելուց: Շատ կարեւոր է խոսել այն մասին, թե ըստ էության, որքան քիչ նշանակություն ունի կազմվածքի ձեւը”:
Քիրա Նայթլին
Քիրան կնոջ մարմինը համեմատել է մարտի դաշտի հետ` շեշտելով, թե այս հարցում մեղքը մասամբ հենց լուսանկարիչներինն է.“Հանրությունը ունակ չէ ընդունել տարբեր չափսերի եւ ձեւի գեղեցկություն”:
Բացի Քիրա Նայթլիից, ավելի վաղ “Photoshop”-ի չարաշահման դեմ են արտահայտվել Էմմա Ուոթսոնը, Ժիզել Բունդհենը եւ Լիլի Օլդրիջը:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
8,138






