Հեղինակավոր ամսագրերի համար համարձակորեն մերկացող Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոեն, այս հարցում բավական տարբերվում է նրանից: Պարզվում է` հանրահայտ ընտանիքում կա մեկը, ով բարդույթավորվում է չափազանց անկեղծ լուսանկարահանումներից, սակայն ավագ քրոջ հորդորով համաձայնել է ցույց տալ երկարատեւ մարզումների արդյունքը:
Քլոե Քարդաշյանը
Քլոե Քարդաշյանի ֆոտոշարքը զարդարում է “Complex” ամսագրի նոր համարի շապիկն ու էջերը: Լուսանկարներում նա խիզախորեն կրում է կիսաթափանցիկ բոդի, նաեւ ներքնազգեստ, իսկ նկարահանումն իրականացվել է մարզասրահում:
Քլոե Քարդաշյանը
31-ամյա Քլոեն նաեւ հարցազրույց է տվել պարբերականին` պատմելով ռեփեր Ֆրենչ Մոնտանայի հետ հարաբերությունների, քույրերի արտաքին տեսքի, իր վախերի մասին եւ ոչ միայն.“Հավատս չի գալիս, որ համաձայնեցի մասնակցել այս լուսանկարահանմանը”,-նշել է նա:
BRAVO.am
Աղբյուրը` Complex


×
12,345






