×


Քնարիկ Զաքարյանի հերթական տարեդարձը` լողավազանում

Մոտ 7-8 տարի է` Քնարիկ Զաքարյանը տարեդարձն ընկերուհիների հետ նշում է լողավազանում: Օրերս, չխախտելով ավանդույթը, դերասանուհի-երգչուհին 37-ամյակը նշել է նույն տարբերակով:

BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը պատմել է, որ շատ լավ եւ ուրախ օր է ունեցել. «Ընկերուհիներիս էր միացել նաեւ իմ ամենափոքրիկ անբաժան ընկերուհիս` 4 տարեկան աղջիկս` Նատալիս: Անչափ ուրախ եմ, որ ընկերուհիներս շատ են սիրում տարեդարձիս օրը եւ միշտ անհամբերությամբ սպասում են»:

Քնարիկ Զաքարյանի տարեդարձին


Քնարիկի տարեդարձին ներկա են եղել Անահիտ Սիմոնյանը, Գոհար Ջավուկցյանը եւ այլք: «Ինչ-ինչ պատճառներով այս տարի բացակայել են «4 տարբերակ» խմբից Նարինե Մկրտումյանը եւ Գոհար Հովհաննիսյանը, որոնց տեղը երեւում էր: Շատ ուրախ եմ, որ մանկությանս ընկերուհին, ով ապրում է Պրահայում, այս տարի մեր հետ էր»,- նշել է դերասանուհին:

Տորթի մոմերը փչելիս պահած երազանքի մասին խոսելիս` հոբելյարն ասել է. «Կարելի է ասել, երազանքներ եմ պահել. ամենակարեւորը, որ մեր երկիրը խաղաղ լինի, մեր սահմաններում ոչ մի կրակոց չհնչի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Քնարիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport