Անդրեն սոցցանցային իր էջերում լուսանկար է հրապարակել, որում փեսայի կերպարում է, կողքին էլ՝ հարսանեկան զգեստով գեղեցկուհի: Երգչի հրապարակած կարճ տեսանյութում էլ ներկայացվում է, թե ինչպես են իրենք փոխանակվում ամուսնական մատանիներով:
Բազմաթիվ օգտատերեր շտապել են շնորհավորել նրան ամուսնության կապակցությամբ, ոմանք էլ հասկացել են, որ սպասվում է գեղեցիկ նոր երգի տեսահոլովակ:
Թեմայի շուրջ խոստանում ենք շուտով զրուցել երգչի հետ եւ ներկայացնել հետաքրքիր մանրամասները:):
BRAVO.am


×
8,014






