×


Քրիստինան եւ Կարոն մկրտել են իրենց որդուն

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանի եւ ռեժիսոր Կարո Նաղդալյանի որդին՝ Միքայելը, մեկ տարեկան է: Փոքրիկի առաջին տարեդարձի օրը ծնողները կազմակերպել են նաեւ նրա մկրտության արարողությունը՝ օրվա լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

«Տարեդարձի օրը մեր տղան դարձավ իսկական հայ քրիստոնյա: Մկրտությունը տեղի ունեցավ Սուրբ Վարդան եւ Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում. այնտեղ ենք մկրտվել նաեւ ես ու ամուսինս: Կնքահայրը մեր քավորի որդին էր՝ Վարդանը»,-պատմել է Քրիստինան:

Միքայելի առաջին տարեդարձին


Եկեղեցական արարողակարգից հետո զույգը մտերիմների եւ հարազատների հետ նշել է առիթը երեւանյան ժամանցի վայրերից մեկում.«Մեզ համար շատ սպասված եւ աննկարագրելի ուրախ օր էր: Միքայելը շատ լավ տրամադրություն ուներ, հասկանում էր, որ իր տոնն է»,-նշել է դերասանուհին:

Կարո Նաղդալյանը եւ Քրիստինա Կարապետյանն՝ իրենց որդու հետ


Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը՝ Քրիստինան ասել է, որ այս շրջանում ներկայանում է որպես հաղորդավարուհի. ԱՐ հեռուստաընկերությամբ վարում է «ԱյԼուր» ժամանցային-լրատվական հաղորդումը, իսկ ամուսինը Հանրային հեռուստատեսության ադմինիստրատիվ բաժնի ղեկավարն է:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Քրիստինան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին