×


Քրիստինա Ագիլերայի ոճի եւ կազմվածքի էվոլյուցիան

ԶԼՄ-ներում Քրիստինա Ագիլերային անդրադարձները վերջին շրջանում հիմնականում երգչուհու քաշի թեմայով են: Նա գիրացել է եւ չի հետեւում արտաքին տեսքին, իսկ նախկինում կրած թանկարժեք եւ շքեղ զգեստներին եկել են փոխարինելու հասարակ շապիկները, գլխարկներն ու աքսեսուարները: Ներկայացնում ենք Ագիլերայի ոճի եւ կազմվածքի էվոլյուցիան:

Քրիստինա Ագիլերան 1999 թվականին

 
Թեեւ երգչուհին շեշտը դնում է իր հզոր ձայնի վրա, բայց մեծ հաճույքով ցուցադրում է նաեւ մարմինը՝  ելույթների ժամանակ ու տեսահոլովակներում հանդես գալով անկեղծ հագուստներով:): 18-ամյա Քրիստինան 1999 թվականին կայացած “Teen Choice Awards”-ին ներկայացել է կիսամերկ վիճակում՝ ցուցադրելով սլացիկ կազմվածքը: Մեկ տարի անց` 2000 թվականին, հանդիսատեսը նկատեց, որ Ագիլերան ավելի է նիհարել:

Քրիստինա Ագիլերան 2001 թվականին

 
Այն կերպարը, որով երգչուհին հանդես եկավ իր “Dirty’’ երգի տեսահոլովակում, ինչպես առօրյայում, այնպես էլ շոուների ժամանակ ուղեկցել է իրեն մինչեւ 2003 թվականը, երբ նկատվեց ոճի կտրուկ փոփոխություն. շիկահեր Քրիստինան ներկայանում է “MTV Europe Music Awards”-ին սեւ մազերով եւ սպիտակ նրբագեղ զգեստով:

2006 թվականից Քրիստինան իր վայրի եւ սեքսուալ կերպարը փոխարինում է 30-ականների դիվայի կերպարով՝ զգեստների տակ փորձելով թաքցնել նաեւ ավելորդ կիլոգրամները: 2007 -ը երգչուհու համար դառնում է կարեւոր տարի. մայրանալ պատրաստվող Ագիլերան սկսում է հագնվել դասական ոճով: Երգչուհու որդու լույս աշխարհ գալուց որոշ ժամանակ անց Քրիստինան ամուսնալուծվում իր պաշտոնական ամուսնուց` Ջորդան Բրեթմենից:

Քրիստինա Ագիլերան 2009 թվականին

 
2008 թվականին որդու` Մաքսի ծննդից մի քանի ամիս անց Քրիստինան վերականգնում է նախկին կազմվածքը, 2009-ին էլ ավելի է նիհարում  “Բուռլեսկ’’ ֆիլմում նկարահանվելու համար, սակայն մեկ տարի անց երգչուհին կրկին գիրանում է: 

Քրիստինա Ագիլերան 2012 թվականին

 

2012 թվականին շոուներից մեկի ընթացքում էլ ավելի գիրացած Ագիլերան խոստովանել է, որ իրեն դուր է գալիս սեփական մարմինը, նիհարելու մասին չի մտածում, զուգընկերն էլ սիրում է իրեն հենց այդպիսին:

Քրիստինայի կազմվածքի էվոլյուցիան ցուցադրող նկարները դիտելուց բացի, առաջարկում ենք վայելել երգչուհու լավագույն կատարումներից մի քանիսը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Vev







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW