×


Քրիստինա Ագիլերան չորս ամիսց դուստր կունենա :)

Փետրվարին հանրությունն իմացավ, որ Քրիստինա Ագիլերան եւ իր փեսացուն` Մեթ Ռաթլերը, շուտով ծնողներ կդառնան: Օրերս էլ Մալազիայում ելույթի ժամանակ երգչուհին հայտնել է, թե դուստր է ունենալու:

Մեթ Ռաթլերը եւ Քրիստինա Ագիլերան


Երգչուհին Կուալա Լումպուր էր մեկնել` մասնակցելու “Twin Towers” փառատոնին, որը, սակայն, չեղյալ է հայտարարվել` պայմանավորված МН370 չվերթն իրականացնող ինքնաթիռի անհետացմամբ: Նշենք, որ Ագիլերան, չցանկանալով տխրեցնել երկրպագուներին, շոու է կազմակերպել հենց այն հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր իր թիմի հետ:

Քրիստինա Ագիլերան եւ Մեթ Ռաթլերը


Համերգի ընթացքում Քրիստինան հաստատել է իր հղիության մասին լուրերը, հայտնել երեխայի սեռը եւ նշել, որ աղջնակը լույս աշխարհ կգա չորս ամսից:): Հիշեցնենք, որ երգչուհին որդի ունի Ջորդան Բրեթմանի հետ իր առաջին ամուսնությունից: Փոքրիկ Մաքսը վեց տարեկան է:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW