×


Քրիստինեն, Սոֆին, Միկան եւ այլք կմասնակցեն “Ժպտացող գույներ”-ին

“Ժպտացող գույներ”` ահա այս խորագիրն է կրում դեկտեմբերի 1-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայանալիք բարեգործական համերգը, որին մասնակցում են Զարուհի Բաբայանն` իր երգի ստուդիայի սաների հետ, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Հայկ Պետրոսյանը, Նիկ Էգիբյանը, Ալբերտ Ղազարյանը, Էմմա Պետրոսյանը, Սոֆի Դեւոյանի մշակույթի կենտրոնի սաները, Թինա Քեյի սաները, “Ամարաս” պարային համույթը, փոքրիկ երգիչներ Լիդուշիկը, Նանուլը, Էլինա Չոլախյանը, Սոնա Գյուլխասյանը, Մեգի Բադիրյանը, Միկան եւ այլք:



Համերգը կազմակերպում է “Ամկո” փրոդաքշնը` Մշակույթի նախարարության, Հ3 հեռուստաընկերության,  “Հայկական վերածնունդ” մշակութային միության աջակցությամբ: Միջոցառման ժամանակ ելույթ կունենան նաեւ ծաղրածուներ Լոլիկն ու Բոլիկը: Համերգի նշանաբանն է` “Միշտ ժպտա, ես քո ընկերն եմ”:

Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է “Հայ մայրեր” բարեգործական ՀԿ-ին, որտեղ հաշվառված է ուղեղային կաթված ունեցող 160 երեխա: Դուք եւս կարող եք միանալ նախաձեռնությանը`  գնելով տոմսեր եւ ներկա գտնվելով համերգին, բացի այդ, կարող եք փոխանցել տոմսերի գումարը “Հայ մայրեր” ՀԿ-ի հաշվեհամարին (AMERIABANK  1570015189660100 Հայկական դրամ )` նպատակ բաժնում նշելով` համերգի տոմսերի համար: Այդ տոմսերը կհատկացվեն անապահով ընտանիքների երեխաներին:

Տոմսերը վաճառվում են համերգասրահի տոմսարկղում, արժեն 1000 եւ 2000 դրամ: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել այս հեռախոսահամարով` 098 40 40 77098 40 40 77:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին