×


Քրիստինեն եւ Արմանը Սեւանում տեսահոլովակ են նկարահանել

Քրիստինե Պեպելյանն ու Արման Հովհաննիսյանը մտերիմ ընկերներ լինելուց բացի որոշել են միասին աշխատել. զուգերգ են ձայնագրել, որն էլ կներկայացնեն օրերս նկարահանված տեսահոլովակով:

Քրիստինեն եւ Արմանը Սեւանում տեսահոլովակ են նկարահանել

 
Երգիչները համագործակցության փորձ արել են նաեւ տարիներ առաջ, բայց որոշ պատճառներով այն ընթացք չի ունեցել: “Միասին կատարելու էինք “Կուզեմ գեթ մի պահ” երգը, որը հետագայում Արմանը երգեց Լուսինայի հետ”,-ասել է Քրիստինեն, Արմանն էլ հավելել է, որ 2005 թվականին այն միասին կատարել են Մարսելում տեղի ունեցած համերգի ժամանակ.“Այս անգամ ավելի պաշտոնական է, որովհետեւ տեսահոլովակով ենք ներկայացնելու նոր երգը: Քրիստինեին որպես ընկեր սիրում եմ, հաճելի էր իր հետ աշխատել, մանավանդ, երգն էլ ինձ դուր է եկել”:

“Երբ ինձ հետ ես” երգի հեղինակը Սերգեյ Կարինյանն է, գործիքավորել է Արմեն Սարգսյանը`Բրդեն: “Հեղինակին ուղղակի ասել ենք՝ մեզ դուետ է պետք, նույնիսկ երգի ռիթմի ու ոճի մասին ոչինչ չենք ասել, նա էլ մեղեդային այս երգն առաջարկեց ու չսխալվեց, որովհետեւ երկուսս էլ հավանել ենք”,-BRAVO.am-ին ասել է Քրիստինե Պեպելյանը:

Քրիստինեն եւ Արմանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն

 
Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Երգչուհու զգեստների եւ կերպարների հեղինակը դիզայներ Արամ Նիկոլյանն է: Նկարահանումները կատարվել են Սեւանում եւ Մարզահամերգային համալիրում: “Նավի վրա արված կադրեր կան: Գեղեցիկ պատկերներ ստանալու համար պարտադիր չէ գնալ ծովափնյա երկիր կամ գեղատեսիլ վայրեր փնտրել այլ երկրում, որովհետեւ մենք ունենք շատ գեղեցիկ բնություն, կարող ենք անգամ ուրիշներին հրավիրել մեր երկրում տեսահոլովակ նկարահանելու:)”,-նշել է երգչուհին:

Տեսահոլովակում որպես  հերոսներ ներկայանալու են հենց Քրիստինեն ու Արմանը. “Իրականում սիրո պատմություն չկա, հատուկ սյուժե չի լինի, բայց ստացել ենք սիրող մարդկանց կերպարներ: Միգուցե շատերի կյանքում եղած լինեն այդպիսի պահեր, երբ իրենց սիրելին ծաղիկներով գալիս է շատ սպասված հանդիպմանը”:

Քրիստինե Պեպելյանի խոսքերով` զուգերգի նպատակը դրա՝ հանդիսատեսի կողմից սիրվելն է. “Երգել ենք մեր սրտի ցանկությամբ ու մեր երկրպագուների համար, այլ ոչ թե հատուկ մրցանակ ստանալու համար”:

Քրիստինե Պեպելյանը նոր տեսահոլովակի նկարահանումներին

 
Արմանը մենահամերգ կտա Ավստրալիայում, Քրիստինեն`Երեւանում

Արման Հովհաննիսյանն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից, համերգով է հանդես եկել Բոստոնում. սեպտեմբերի սկզբին էլ մեկնելու է Ավստրալիա` կրկին համերգների:):

Իսկ Քրիստինե Պեպելյանը պատրաստվում է իր նոր մենահամերգին, որը կայանալու է սեպտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր համերգային դահլիճում: Մինչ այդ`օգոստոսի վերջին նախատեսված է այս տեսահոլովակի պրեմիերան: “Երբ ինձ հետ ես”-ը կկատարվի նաեւ երգչուհու մենահամերգի ժամանակ:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW