×


Քրիստինե Պեպելյանը ժամերն է հաշվում :)

Քրիստինե Պեպելյանն այս օրերի մեծ մասն անցկացնելով նախապատրաստական փորձերի մեջ` պատրաստվում է իր երեւանյան մենահամերգին, որը տեղի է  ունենալու սեպտեմբերի 28-ին` Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: BRAVO.am-ը փորձերի ընթացքում լուսանկարել է երգչուհուն եւ զրուցել սպասվող համերգի մասին:

Քրիստինե Պեպելյանի մենահամերգը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին


Քրիստինեն այնքան անհամբեր է, որ ժամերն է հաշվում:). “Արդեն մի քանի օր շարունակ արթնանում եմ այնպիսի զգացողությամբ կարծես մենահամերգի օրը լինի. հոգեբանորեն ու էմոցիոնալ առումով պատրաստ եմ, կարեւորն այդ օրը լավ տրամադրություն ունենամ ու ոչինչ չխանգարի ելույթիս: Հիմա ամբողջ ուշադրությունս սեւեռված է համերգի վրա, իմ իրական ասելիքը կներկայացնեմ երգերիս միջոցով”:

“Շնորհակալ եմ” խորագիրը կրող մենահամերգին նա կատարելու է մոտ 22 երգ իր երգացանկից, այդ թվում` դուետներ Արման Հովհաննիսյանի, Մարտին Մկրտչյանի եւ եւս մեկ երգչի հետ, որի անունը երգչուհին ցանկանում է գաղտնի պահել եւ հնչեցնել բեմահարթակից:

Քրիստինե Պեպելյանը նախապատրաստվում է իր մենահամերգին


Քրիստինեի հետ բեմում լինելու է յոթ երաժիշտ, նաեւ ձայնակցելու է չորս բեք-վոկալիստ` երգչուհիներ Անահիտ Շահբազյանը, R.P.-ն, Գոռ Հարությունյանն ու Մակբեթ Գասպարյանը. “Երկար եմ մտածել, թե ովքեր լինեն ինձ հետ, որովհետեւ կան բեք-վոկալիստներ, որ խանգարում են, երգելիս միմյանց չեն լսում: Այս պարագայում մենք հասկանում ենք իրար ու թիմային ենք աշխատում”:

Քրիստինե Պեպելյանի երեւանյան մենահամերգի կազմակերպչական հարցերով զբաղվում է “Tata Production”-ը. “Գրիգոր Նազարյանի գլխավորությամբ նրանց եմ վստահել կազմակերպչական հարցերը: Ունենք ռեժիսոր, որը եկել է Ուկրաինայից, այժմ աշխատում է բեմադրությունների վրա: Կլինեն պարային համարներ, բայց ես շատ չեմ պարի: Երեւի բոլորը գիտեն, որ պարող արտիստ չեմ, հատուկ ինձ համար բեմադրություններ չեն արվել”:

“Մենահամերգիս կլինեն պարային համարներ, բայց ես շատ չեմ պարի”. Քրիստինե Պեպելյան


“Պետք է այնպիսի թիմի վստահես, որ կարողանա լուծել խնդիրները, եւ քեզ համար ավելորդ հոգս չդառնա մենահամերգ ունենալը: Երգիչը պետք է մտածի իր վոկալի, փորձերի, հագուստի մասին: Տեխնիկական հարցերով զբաղվելու դեպքում ավելորդ հոգնածություն է լինում, որն անպայման անդրադառնում է ելույթի, ձայնի եւ ընդհանուր համերգի վրա”, - կարծում է երգչուհին:

Քրիստինեի, երաժիշտների ու բեք-վոկալիստների զգեստները պատրաստ են, վերջին շտկումներն են արվում. “Համագործակցել ենք դիզայներ Արամ Նիկոլյանի հետ, ի դեպ, մենահամերգի օրը համընկել է իր ծննդյան տարեդարձի հետ, մեզ հետ կնշի այդ օրը”:

Քրիստինե Պեպելյանը


Ակնկալելով լավ համերգ` երգչուհին թիմի հետ պատրաստվում է անմիջապես համերգից հետո նշել առիթը. “Համերգներից հետո շատ լիցքաթափված ու սպառված եմ լինում, բայց բոլորս միասին կհավաքվենք` հույս ունենալով, որ համերգը բարեհաջող է անցել: Այդ մեծ ակնկալիքով պատրաստվում ենք սեպտեմբերի 28-ին”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW