×


Քրիստինե Պեպելյանը նորություններ ունի

Քրիստինե Պեպելյանն առաջիկայում կներկայացնի 2012-ի սեպտեմբերին կայացած իր երեւանյան մենահամերգի  DVD տարբերակը: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ինչպես  մենահամերգն ու ձայնասկավառակը, տեսասկավառակն էլ կոչվելու է “Շնորհակալ եմ”:

Քրիստինե Պեպելյանը


“Կան երգեր, որոնք տեսահոլովակ չունեն, մարդիկ կկարողանան համերգային տարբերակով ձեռք բերել: Այստեղ միայն համերգն է լինելու, տեսահոլովակներ չենք ընդգրկի, լուսանկարները եւս համերգային կադրեր են”,-նշել է Քրիստինե Պեպելյանը:

Տեսասկավառակի դիզայները լուսանկարիչ Արմեն Աղայանն է, որը նաեւ երգչուհու վերջին CD-ի ֆոտոշարքի հեղինակն է.“Արդեն մի քանի տարբերակ ունենք. ուրախ եմ, որ իմ գաղափարներն իրականություն է դարձնում: Հույս ունեմ` մարտի 8-ին տեսասկավառակը պատրաստ կլինի”:

Քրիստինե Պեպելյանը եւ Թաթա Սիմոնյանը


Քրիստինե Պեպելյանը BRAVO.am-ին նաեւ տեղեկացրել է, որ հնարավոր է` տեսահոլովակ նկարահանվի իր եւ Թաթա Սիմոնյանի դուետի հիման վրա: Հիշեցնենք, “Ջահելների համար” դիսկո ոճի երգը նրանք առաջին անգամ կատարել են երգչուհու մենահամերգին. “Նախնական խոսակցություն ունեցել ենք մենահամերգիցս առաջ: Դրանից հետո դեռ չենք անդրադարձել այս թեմային: Հուսանք` երկուսիս աշխատանքն այնպես կդասավորվի, որ կհասցնենք գաղափարն իրականացնել: Տպավորությունն այնպիսին է, որ համերգն ավարտվեց ու գնաց, բայց մինչեւ հիմա էլ դրա հետ կապված աշխատանքների մեջ եմ: Եթե ինձ թվում էր, որ մենահամերգից հետո հանգստանալու համար ավելի շատ ժամանակ եմ ունենալու, ճիշտ հակառակը ստացվեց. աշխատանքային ավելի բուռն շրջան սկսվեց”:

Քրիստինե Պեպելյանը


“Սիրում եմ ծննդավայրս”. Քրիստինե Պեպելյան 

Երգչուհու նոր երգը Երեւանի մասին է, որի երաժշտությունը գրել է Անուշ Ալեքսանյանը. “Երգելու եմ այն քաղաքի մասին, որտեղ ծնվել են իմ ծնողները, ծնվել եմ ես: Կարեւոր չէ` կենտրոնում ես ապրում, թե` ծայրամասում, մեր քաղաքի բոլոր հատվածները պետք է սիրենք ու պահպանենք: Իմ մանկությունն անցել է կենտրոնում, մեր տունը Թումանյան փողոցում էր, երեւի ամենատպավորիչը մեր շենքի բակն էր, որովհետեւ այնտեղ են ձեւավորվել մանկական ամենագեղեցիկ հիշողություններս: Մանկապարտեզն ու դպրոցն էլ մեր տան հարեւանությամբ էին, տարիներ շարունակ նույն տարածքում եմ ապրել”:

Քրիստինե Պեպելյանը


Քրիստինեն վստահեցրել է, որ մեր մայրաքաղաքը բավական լավ գիտի.“Հիմա իմ մանկության բակում շատ քիչ բան է պահպանվել, անգամ անճանաչելի է դարձել, քաղաքում շատ բաներ ձեւափոխել են, բայց սիրում եմ ծննդավայրս”:

Առաջիկայում այս երգչուհին մեկնելու է Մոսկվա` մասնակցելու “Տաշիր” մրցանակաբաշխությանը, մինչ այդ, մարտի 8-ին ելույթ է ունենալու Մարզահամերգային համալիրում եւ “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայանալիք համերգներին:

BRAVO.am   
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արթուր Հովակիմյանի, Արմեն Աղայանի եւ Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW