Այսօր «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր, դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանը նշում է իր 45-ամյա հոբելյանը: Հայ հանդիսատեսը դերասանուհուն վերջին տարիներին կհիշի «Օրագիր» եւ «Օպերացիա Նեմեսիս» փաստավավերագրական դրամաներից:
Գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո սկսվում է դերասանուհու կարիերան սկզբում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, այնուհետեւ Նարեկ Դուրյանի՝ Փարիզում հիմնադրած «Բոհեմ» թատերախմբում:
Քրիստինե Հովհաննիսյանը
Շուրջ 2 տասնամյակ «Բոհեմ»-ի հետ. բազում շրջագայություններով, փորձություններով, դժվարություններով եւ, իհարկե, անձնվեր ու քրտնաջան աշխատանքով:
Այսօր էլ իր նվիրումով եւ փորձով Քրիստինեն ոչ միայն զբաղվում է թատրոնի պրոդյուսինգով, այլեւ օգնում է երիտասարդ դերասաններին հարթել իրենց ճանապարհը դեպի երազանքի բեմեր:
Քրիստինե Հովհաննիսյանը
Միշտ կենսուրախ, ընկերասեր, հոգատար դերասանուհին վայելում է ոչ միայն ընկերների եւ բոհեմցիների, այլեւ բոլոր գործընկերների եւ ծանոթների սերն ու հարգանքը:
Քրիստինեին ճանաչողները կփաստեն, որ թատրոնը նրա համար միայն աշխատանքի վայր չէ, թատրոնը կյանք է, ապրելաոճ:
Միանալով այսօր արդեն հնչած եւ դեռ հնչելիք շնորհավորանքներին՝ ցանկանում ենք մեր գործընկերուհուն նորանոր հաջողություններ եւ մեծ ձեռքբերումներ: Թող կյանքը լեցուն լինի ժպիտով, երջանիկ պահերով եւ բարի ու սիրելի մարդկանցով:
«Բոհեմ» թատերախումբ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: