72 օր տեւած ամուսնությունից հետո Քիմ Քարդաշյանն ընդամենը մեկ ամիս միայնակ մնաց, հետո սկսեց հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ, որին ամիսներ անց նաեւ երեխա կպարգեւի:): Ռեալիթի-շոուների հայազգի աստղի` հանրության ուշադրության կենտրոնում գտնվող անձնական կյանքը կարծես թե ընթանում է հրաշալի հունով, բայց պարզվում է` այդպես չէ:
Քիմ Քարդաշյանը
Ապագա մայրիկը դեռեւս պաշտոնապես ամուսնացած է Քրիս Համֆրիսի հետ, որը մեկ տարուց ավելի է` ձգձգում է ամուսնալուծության գործընթացը: Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, բասկետբոլիստը հայտարարել է, թե աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով առաջիկա ամիսների ընթացքում չի կարողանա ներկայանալ դատարան: Իսկ նրա փաստաբանն էլ ակնարկել է` գեղեցիկ չէ հղիությունն օգտագործել ապահարզանն արագացնելու համար:
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը
Քիմին մոտ կանգնած աղբյուրներն էլ վստահեցնում են, որ նրան զայրացնում է Քրիսի պահվածքը. “Նա հատուկ է երկարաձգում ամուսնալուծության գործընթացը”: Իսկ հղիներին, ինչպես գիտեք, անհրաժեշտ է զերծ մնալ բացասական հույզերից:):
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: