×


Օգոստոսին կծնվի Աննա Արմենակյանի դուստրը :)

Աննա Արմենակյանը օգոստոսին կդառնա կրկնակի մայրիկ:): 2005 թվականից Միացյալ Նահանգներում բնակվող երգահան-երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ դուստր է ունենալու, որին կանվանակոչեն Անգելինա:

Աննա Արմենակյանն` ամուսնու հետ


“Արմենը շատ էր ցանկանում, որ երկրորդ երեխան աղջիկ լինի, անունն էլ վաղուց որոշել էինք: Երկուսս էլ սիրում ենք Անգելինա անունը, քանի որ այն խորհրդանշական իմաստ ունի` հրեշտակ կամ Աստծո խոսքը տարածող”,-ասել է նա եւ հավելել, որ երեխաների խնամքի հարցում իր բախտն իսկապես բերել է.“Ամուսինս միշտ պատրաստ է օգնել”:

Աննա Արմենակյանը` որդու հետ


Աննայի խոսքով` փոքրիկ Ալեքսն անհամաբերությամբ սպասում է քույրիկին եւ հաճախ հարցնում, թե որտեղ է նա:).“Փորիկս եմ ցույց տալիս, տղաս էլ պաչիկ է անում եւ փախչում: Վստահ եմ` քրոջը շատ է սիրելու. երեխայասեր ու զգացմունքային է: Նա 1 տարեկանից երգում է մանկական երգեր, այսօր արդեն սիրով լսում է օպերային երգիչ Անդրեա Բոչելլիին, անգամ փորձում է ձայնակցել”:

Նա նշել է, որ չի շտապում բեմ վերադառնալ: Լիովին վայելելով մայրության բերկրանքն` իրեն անչափ երջանիկ է համարում: Աննայի ընտանիքին մեր նախորդ անդրադարձը կարդացեք այստեղ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Արմենակյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW