Օլյա Հակոբյանի եւ նախկին ամուսնու՝ Աբել Աբելյանի ավագ որդին երեկ դարձել է 6 տարեկան: Էրիկի տարեդարձի առթիվ կազմակերպված խնջույքին ներկա է եղել BRAVO.am-ը, լուսանկարել է հոբելյարին եւ հյուրերին, նաեւ զրուցել նրա մայրիկի հետ:
«Ամեն տարի նշում ենք նրա տարեդարձը, բայց որպես կանոն, դա անում ենք ընտանիքի անդամներով, բարեկամներով, իսկ այս անգամ Էրիկը ցանկացավ, որ ընկերներն էլ մասնակցեն: Ասաց՝ ուզում է մանկական սրճարանում նշենք, որ հերոսներ լինեն»,-պատմել է դերասանուհին:
Էրիկի տարեդարձին
Ժամանցի վայրերից մեկում կազմակերպված խնջույքին ներկա են եղել Էրիկի հայրը, մանկապարտեզի ընկերները, բարեկամները.«Այս տարի դպրոց պետք է գնա եւ շատ է կապվել ընկերների հետ: Տասն օր առաջվանից ամեն օրը հաշվում էր, վերջին օրն էլ շուտ էր քնել, որ իր ծնունդը շուտ լինի:)»:
Օլյա Հակոբյանը՝ Ռոբի հետ
Oլյան նշել է նաեւ, որ շատ լավ են նշել՝ տղայի սիրելի հերոսների մասնակցությամբ. «Կարեւորը՝ ընկերներն իր հետ էին: Անչափ ուրախ է, որ շատ-շատ նվերներ է ստացել»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի /Bravo.am/


×
9,386





