Հաղորդավարուհի, վլոգեր Օվսաննա Սիմոնյանը, ով Առաջին ալիքի եթերում դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի, թատրոնի եւ կինոյի պրոդյուսեր Արթուր Ղուկասյանի եւ նկարչուհի Արեւ Պետրոսյանի հետ վարում է «Կապրենք, կտեսնենք» հաղորդաշարը, ամուսնության առաջարկություն է ստացել տաղավարում հերթական նկարահանման ժամանակ:
Այսօր երեկոյան եթեր հեռարձակվելիք հաղորդման ընթացքում տեղի ունեցած գեղեցիկ միջադեպի լուսանկարները հրապարակվել են հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Հիշեցնենք, մի քանի տարի առաջ նման նախադեպ Հանրայինում արդեն եղել է. 2014 թվականին առավոտյան ծրագրի ուղիղ եթերում Վահե Խանամիրյանն ամուսնության առաջարկ արեց Լիլիթ Մուրադյանին: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները՝ Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: