×


Ֆելիքս Խաչատրյանը փոխել է կարգավիճակը :)

Ֆելիքս Խաչատրյանի եւ Գոհար Պարույրյանի սիրավեպը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում 2013 թվականի ամռանը, երբ համացանցում տարածվեց Դելոյի հարսանիքի ժամանակ նրանց համբույրի լուսանկարը, որի հեղինակը BRAVO.am-ի լուսանկարիչն է:

Ֆելիքս Խաչատրյանը եւ Գոհար Պարույրյանը


Ֆելիքսն այս ընթացքում նախընտրել է չխոսել իր անձնական կյանքի մասին, բայցեւ չի թաքցրել ընտրյալ ունենալու փաստը՝ ամենատարբեր միջոցառումներին ներկայանալով վերջինիս ուղեկցությամբ եւ չխուսափելով լուսանկարվելուց:

Նախորդ տարի լուր տարածվեց, որ նրանք նշանադրվել են եւ միասին են ապրում, իսկ այսօր Ֆելիքսը «ֆեյսբուքյան» իր էջում փոխել է կարգավիճակը՝ նախ նշելով, որ նշանադրվել, իսկ ապա նաեւ, որ ամուսնացել է Գոհարի հետ:):

Գոհար Պարույրյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը


Շնորհավորում ենք զույգին՝ մաղթելով երկար տարիների համատեղ երջանիկ կյանք:

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW