×


Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները` երգչուհուն վիրահատած բժիշկներին դատի տալու մասին

Մամուլում լուրեր են տարածվել, որ Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները պատրաստվում են դատի տալ երգչուհուն վիրահատած բժիշկներին: Հիշեցնենք, ՀՀ ժողովրդական արտիստուհին մահացել է նոյեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, իսկ որպես պատճառ նշվել են լեղապարկի վիրահատությունից առաջացած բարդությունները:

Ֆլորա Մարտիրոսյանը


Հիվանդանոցի դեմ դատական գործ սկսելու լուրը ճշտելու նպատակով BRAVO.am-ը կապվել է Ֆլորա Մարտիրոսյանի քրոջ որդու` Մանուկի հետ, որն էլ մեզ հետ զրույցում ասել է հետեւյալը.“Ոչ, նման բան չկա: Թե հետագայում ինչ կլինի, չգիտեմ: Այժմ սպասում ենք դիահերձման արդյունքներին, որից հետո էլ պարզ կլինեն մեր առաջիկա քայլերը, ինչպես նաեւ կհստակեցվի դին հայրենիք տեղափոխելու ժամկետը”:

Ֆլորա Մարտիրոսյանը (Լուսանկարը` "Շանթ TV"-ի)


“Նման խոսակցություն մեր տանն այժմ չկա: Չեմ հասկանում` ինչու են նման բան տարածել”,-հավելել է Մանուկի կինը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում:

BRVAO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW