×


Yandex Armenia-ն անակնկալ է մատուցել գործընկեր վարորդների երեխաներին

Yandex Pro-ն իր գործընկեր վարորդներին եւ նրանց երեխաներին հրավիրել էր «Տաշիր Արենա»՝ փոքրիկներին ամանորյա տոն պարգեւելու։ Հունվարի 3-ին երեխաները դիտել են «Էթերնիա» թատերակրկեսային շոուն, իսկ ավարտին նրանց սպասվում էին անակնկալներ եւ նվերներ։ 


Yandex Armenia-ից տեղեկացնում են, որ հատուկ երեխաների համար ընկերությունը պատրաստել էր նկարազարդ գիրք, որը պատմում է յուրահատուկ հերոսի՝ տաքսու վարորդ հայրիկի մասին։ Գրքի հերոսն ամեն օր օգնում է մարդկանց՝ իր աշխատանքի միջոցով փոքր, բայց կարեւոր փոփոխություններ բերելով նրանց առօրյա եւ դառնալով իր երեխաների օրինակելի հերոսը։


«Այս նախաձեռնությամբ եւս մեկ անգամ ընդգծում ենք մեր կարեւորագույն արժեքներից մեկը՝ ուշադրությունն ու հոգատարությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով նպաստում են ծառայության որակին եւ մարդկանց առօրյայի հարմարավետությանը»,- նշում են Yandex Armenia-ից։


Երեխաների տպավորություններն ու միջոցառման տոնական մթնոլորտը՝ լուսանկարներում։
 

Կարդալ ավելին

Quality Sign BW