×


«Վիեննայում դասական երաժշտությունն անգամ շնիցելի մեջ է». Թամարա Պետրոսյանի եւ Տարոն Իսպիրյանի տոները

Դերասաններ Թամարա Պետրոսյանն ու Տարոն Իսպիրյանը տոնական օրերն անցկացրել են Ավստրիայում ու այնտեղից բազմաթիվ նկարներով կիսվել:

«Առաջին անգամ չեմ Վիեննայում, բայց առաջին անգամ զգացի, որ այս քաղաքում անդադար ուզում եմ լսել դասական երաժշտություն: Չես կշտանում. այն ամենուրեք է՝ անգամ շնիցելի մեջ: Այնպես որ, բարի ախորժակ բոլորին եւ բարի ընթացք ձիուկին»,- գրել է Պետրոսյանը:


Ավստրիայի մայրաքաղաքում նրանք դիտել են «Հենզելն ու Գրետելը» օպերան, որն Ամանորի նախաշեմին նրանց այլ տրամադրություն է փոխանցել:


Ավելի վաղ դերասանուհին ամփոփել էր 2025-ն ու շնորհակալություն հայտնել տրված հնարավորությունների համար. «Շնորհակալություն փորձառության, նոր մարդկանց ու ուղիների համար: Կներես, եթե տեղ-տեղ թուլացել եմ, համբերատար չեմ եղել, ուզել եմ հանձնվել: 2026-ին կփորձեմ լինել ավելի լավն ու ավելի արագ: Խնդրում եմ, որ լինես ուրախ, առողջ եւ հաջողակ բոլորի համար: Նույնիսկ փորձությունները թող չգերազանցեն մեր ուժն ու հավատը»: 


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tamara Petrosian (@tomapetrossian)

Կարդալ ավելին

Quality Sign BW