×


Ֆլորա Մարտիրոսյանին հողին կհանձնեն Երեւանի Պանթեոնում

Հայ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում. այս մասին BRAVO.am-ին հայտնել է Միացյալ Նահանգներում բնակվող նրա քրոջ որդին:

Ֆլորա Մարտիրոսյանը


“Այն, որ աճյունը Հայաստան կբերեն, հաստատ է, բայց կոնկրետ ժամկետները դեռ անհայտ են”,-մեզ հետ զրույցում նշել է նա: Ինչպես հայտնի է, այս օրերին հայաստանյան լրատվամիջոցները տեղեկացրել են, որ պետությունը սպասում էր երգչուհու ընտանիքի անդամների որոշմանը, իսկ աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Ֆլորա Մարտիրոսյանը եւ Մայքլ Սթոունը


ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան լուրը, անխոս, շատ է տխրեցրել հայերիս: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անվանի երգչուհին կյանքից անժամանակ հեռացել է նոյեմբերի 20-ին` Միացյալ Նահանգներում: Նա 55 տարեկան էր: Այս կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նրա ընկերները:

BRAVO.am
Լուսանկարները` Զավեն Խաչիկյանի եւ Ֆոտոլուրի

Կարդալ ավելին

Quality Sign BW