Նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում մահացած Ֆլորա Մարտիրոսյանի դին դեկտեմբերի 10-ին կտեղափոխվի Հայաստան: ՀՀ ժողովրդական արտիստուհու հրաժեշտի վերջին արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին` “Արամ Խաչատրյան” համերգասրահում, նրա մարմինը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:
Ֆլորա Մարտիրոսյանը
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից BRAVO.am-ին հայտնել են, որ անվանի երգչուհու թաղման կառավարական հանձնաժողովի նիստը կայացել է այսօր` դեկտեմբերի 3-ին, իսկ դին տեղափոխելու երկարաձգման պատճառը Միացյալ Նահանգներում ընթացող դատաբժշկական փորձաքննությունն ու թղթաբանությունն են եղել, քանի որ երգչուհին մահացել է լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:
Ֆլորա Մարտիրոսյանը
BRAVO.am-ի հետ զրույցում 55-ամյա երգչուհու Երեւանում ապրող հարազատներն էլ նշել են, որ Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը եւ որդին գալու են Երեւան, իսկ նրա ամուսինն առողջական խնդիրների պատճառով չի կարողանա ներկա լինել հուղարկավորման արարողությանը:
BRAVO.am
Թոփ լուսանկարը` Ֆոտոլուրի


×
7,730





