×


Ֆրանսիահայ մոդել Դայան Սանդսի համար “հայկականն ուրիշ է” :)

Ֆրանսիահայ մոդել, երգահան, երգչուհի, հաղորդավարուհի ու պարզապես գեղեցկուհի Դայան Սանդսը, որի մասին BRAVO.am-ը պատմել է,  Սուրբ Ծնունդն ու Ամանորը պատրաստվում է անցկացնել ընտանեկան ջերմ միջավայրում. “Խոսքը միայն ընտանիքիս անդամների մասին չէ: Իմ կողքին կլինեն նաեւ այն մարդիկ, որոնց ես շատ եմ սիրում”:

Դայան Սանդսը


Նա մեզ հետ զրույցում նշել է, որ առիթների դեպքում ավելի շատ սիրում է նվիրել, քան ստանալ նվերներ. “Բայց մի անգամ փոքր ժամանակ Սանտա Կլաուսն է եկել ինձ այցելության եւ նվիրել է իր գլխարկը, որը պահում եմ մինչ օրս:): Արդեն պատրաստել եմ տոնական նվերներ: Դրանք շատ հատուկ են եւ անձնական: Ընկերներիս եմ նվիրելու, տատիկիս...”:

Նախորդ տարիների Սուրբ Ծննդյան տոնակատարություններից Դայանը հիշում է, իր խոսքերով, չափազանց մեծ տոնական սեղանը, որի շուրջ հավաքվել էր աշխարհի տարբեր կետերից ժամանած իր ողջ ընտանիքը:):

Դայան Սանդսը


Չնայած, որ փարիզահայուհին մոդել է, սիրով համտեսում է տոնական բոլոր կերակուրները:). “Մեր տոնական սեղանին միայն հայկական ուտեստներ են առկա: Դե հայկականն ուրիշ է...”:

Դայան Սանդսը


Դայան Սանդսն 2012-ը հաջողակ տարի է համարում, որի ընթացքում ֆոտոսեսիաների, կոմերցիոն նախագծերի պակաս չի ունեցել. “Նաեւ խոստովանեմ, որ ավելի եմ հասունացել, հիմա ինքս ինձ շատ ավելի լավ եմ ճանաչում:): Ցանկանում եմ, որ 2013-ն իր անմոռանալի պահերով գերազանցի 2012-ին... Եթե Սանտա Կլաուսն իսկապես գոյություն ունի, ապա թող սեր ուղարկի իմ բոլոր սիրելիներին”:

Դայան Սանդսը


Որպես իսկական հայուհի, գեղեցկուհին ամանորյա մաղթանք է հղել հայ ժողովրդին. “Սիրելիներս, պահեք հայկական եւ քրիստոնեական արյունն ու ավանդույթներն ընդմիշտ: Լավագույն մաղթանքներս  բոլորիդ: Թող սերը, երջանկությունն ու անմոռանալի պահերը գերիշխեն ձեր կյանքում”:

Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դայան Սանդսի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW