×


Այսօր \"Նոր ալիք 2012\"-ի մրցութային առաջին օրն է :)

Երեկ երեկոյան Յուրմալայում 11-րդ անգամ մեկնարկել է  “Նոր ալիք’’-ը:  Երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ռուսաստանյան էստրադայի “աստղերը”, ինչպես նաեւ արտասահմանյան հատուկ հրավիրված հյուրեր: Հիշարժան է լեգենդար Թոմ Ջոնսի ելույթը:
 

Ալեքսանդր Րեւան, Վերա Բրեժնեւան, Լերա Կուդրյավցեւան, Սերգեյ Լազարեւը եւ Աննա Սեմենովիչը


Գալա-համերգի հաղորդավարներն են եղել Սերգեյ Լազարեւը , Լերա Կուդրյավցեւան, Ալեքսանդր Րեւան , Վերա Բրեւժնեւան, Իվան Դորնը եւ Աննա Սեմենովիչը: Համերգասրահից բացակայել են Քսենիա Սոբչակն ու Տիմուր Ռոդրիգեսը:): Ի դեպ, այս տարի “Նոր ալիք’’-ին իր ներկայությամբ չի պատվի մրցույթի մուսան՝ Ալլա Պուգաչովան:
 

Լերա Կուդրյավցեւան


Եվ այսպես, այսօր մրցութային առաջին օրն է, մասնակիցները ներկայացնելու են համաշխարհային հիթեր: Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը կատարելու է Էրիկ Կլեպտոնի “Change The World” երգը: Նշենք, որ մեր մասնակիցը, ելույթ կունենա 5-րդը՝ երեկ կայացած վիճակահանության համաձայն ու Վալերի Մելաձեի թեթեւ ձեռքով:):
 

Վալերի Մելաձեն


Հաղթանակի համար պայքարում են 14 երկրի 16 մասնակից: BRAVO.am-ը հաջողություն է մաղթում Հայաստանի ներկայացուցչին:):

BRAVO.am
Լուսանկարները՝ Spletnik.ru-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW