Երգչուհին սեպտեմբերի 13-ը, մեկ էլ 2010-ի “Սրտի խփոց”-ը շատ սիրեց:) 2011-ին Անուշիկ Ալավերդյանի կյանքում գուցե շատ հետաքրքիր իրադարձություններ կատարվեն. “Ուզում եմ հաջողակ տարի լինի ինձ համար թե անձնական կյանքում, թե աշխատանքում: Մտադրված եմ շատ աշխատել, որ իմ բոլոր նպատակներին հասնեմ”: Երգչուհին Bravo.am-ում ամփոփում է 2010-ին իր հետ տեղի ունեցած ամենահիշարժան իրադարձությունները. “Շատ-շատ լավ հիշողություններ ունեմ: Շատ կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան իմ աշխատանքային կյանքում: Առաջին անգամ միջազգային մրցույթի մասնակցեցի, վերադարձա երկրորդ մրցանակով եւ “Անկեղծության եւ ոգեշնչման համար” տիտղոսով”: “Հետո նոր երգ ունեցա: “Սրտի խփոց”-ը վերջերս եմ ձայնագրել ու այս տարի կներկայացնեմ հանրությանը միանգամից տեսահոլովակով: Երգը գործիքավորել է Արամ Րիանը”,- ասաց Անուշիկ Ալավերդյանը: Գնաց Հայաստանից ”Տարին ավարտեցի շատ հաճելի համագործակցությամբ. զուգերգով հանդես եկա Էմմա Պետրոսյանի հետ: Շատ լավ երգ է, շատ սիրեցի. հուսով եմ` 2011-ին դա էլ իր տեսահոլովակը կունենա”: Անուշիկը հենց նախորդ տարի է առաջին անգամ ոտքը Հայաստանի Հանրապետությունից դուրս դրել:). “Միանգամից երեք վայրում եղա` Նովոռոսիյսկ, Վրաստան եւ Մոսկվա”: Կարգավիճակը նույնն է` նշանված:) 2010-ին երգչուհու անձնականում ոչ մի փոփոխություն չեղավ. կարգավիճակը նույնն է` նշանված:). “2009-ին, կասեմ ավելին, սեպտեմբերի 13-ին եմ նշանվել”: Արդյո՟ք պսակադրությունը այս տարի կլինի, հայտնի չէ:): Անուշիկի սիրելին` Ձմեռ պապ :) Ի դեպ, Անուշիկի 2011-ի Ամանորի գիշերը տարբերվել է նախորդներից, “00:00-ն դիմավորել ենք ոչ թե սեղանի շուրջ, այլ համակարգչի մոտ. եղբայրս կնոջ հետ Միացյալ Նահանգներում է բնակվում, Skype-ի միջոցով միասին նշեցինք, միմյանց շնորհավորեցինք: Տնից դուրս չեմ եկել. ընտանիքիս հետ մինչեւ 5:00-ն ուրախանում էինք. շատ հետաքրքիր անցավ”: “Ես եւ սիրելիս անակնկալ էինք մտածել. 00:30 նա Ձմեռ պապի կերպարում, ես` Ձյունանուշի, մտանք սենյակ եւ սկսեցինք բոլորին նվերներ նվիրել: Մեծ անակնկալ էր ընտանիքիս համար: Շատ էին ուրախացել, դրանից ես ինձ շատ երջանիկ էի զգում”,- ասաց Անուշիկ Ալավերդյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: