Անդրեն քրոջը հարս տվեց:) Երեկ բուսաբանական այգին սպիտակ հագած սպասում էր նույնքան ճերմակ զգեստով հարսնացուին:): Անուշ Հովնանյանը` երգիչ Անդրեի քույրն ու պրոդյուսերը, օգոստոսի 5-ին, ինչպես աշխարհի բոլոր հարսնացուները, խոստացավ հնազանդ լինել իր ամուսնուն:): Աշոտ Մանգասարյանն էլ տեր է ու անսահման սիրում է ընտրյալին: Անդրեի քույրը ռետրո մեքենայով ժամանեց իր պսակադրության վայրը: Անուշի հայրը դստեր ձեռքը հանձնեց փեսային, ներկաները հուզվեցին, լացեցին ու նորապսակներին, Աստծո օրհնությամբ, երջանկություն ցանկացան: Հարսանիքին ներկա էին երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, Սերգեյ Գրիգորյանը, դիզայներներ Ֆաինա Հարությունյանն ու Արամ Նիկոլյանը, բարեկամներ, մտերիմներ, ընկերներ:): Անուշ Հովնանյանի հարսի զգեստի հեղինակը դիզայներ Ֆաինա Հարությունյանն է: “Սվարովսկի քարերով, շիֆոնով, ուղիղ, նուրբ, դասական շոր է, ինչպիսին որ ցանկանում էր: Ինքն այն աղջիկը չի, որ “կուկլայոտ” զգեստ հագներ:): Անուշի մայրը, որ տեսավ, լացում էր... :)”,- նշեց դիզայները: Ֆաինան զգեստը նվիրել է հարսնացուին, նորապսակներն էլ նրան շատ հետաքրքիր ու գեղեցիկ նվեր մատուցեցին:): Ռեստորանային համալիրում Անուշին եւ Աշոտին իրենց երգերը նվիրեցին, բնականաբար, հարսի եղբայրը` Անդրեն, վերջերս Երեւան ժամանած Եվա Ռիվասը: Ֆլորա Մարտիրոսյանն էլ գեղեցիկ երգ կատարեց: Իր սեփական հարսանիքին երգեց նաեւ Անուշ Հովնանյանը:): Bravo.am-ը շնորհավորում է նորապսակներին: Սիրեք իրար անսահման, որ սիրառատությունից անգամ գլխապտույտ առաջանա:): Երջանկություն... Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: