Քեմերոնը ցանկանում է դերասանուհուն տեսնել Կլեոպատրայի դերում
Մինչ հայտնի «Ավատար» ֆիլմի սիքվելի նկարահանումների սկսելը` օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը բանակցություններ է վարում Sony Pictures Entertainment ընկերության հետ 3D տարբերակով «Կլեոպատրա» պատմական դրաման նկարահանելու վերաբերյալ, ում դերը կմարմնավորի հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին:
Sony Pictures Entertainment ընկերության համանախագահ Էմի Պասկալը հույս է հայտնել, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2011 թվականին եւ ավելացրել, որ ֆիլմը մեծ բյուջե է ունենալու: Ֆիլմի հիմքում ընկած է գրող Սթեյսի Շիֆի «Կլեոպատրայի կյանքը» գիրքը, որը արժանացել է Պուլիցերյան մրցանակի:
Ի, դեպ ԱՄՆ-ի սեւամորթների կազմակերպությունը դժգոհություն է հայտնել, որ Եգիպտոսի թագուհուն պետք է մարմնավորի սպիտակամորթ դերասանուհի: Սակայն հիշեցնենք, որ մեծ էկրանին Կլեոպատրային մշտապես մարմնավորել են հենց սպիտակամորթ դերասանուհիները` Քլոդեթ Քոլբերը 1934-ին, Վիվյեն Լին 1945-ին եւ Էլիզաբեթ Թեյլորը` 1963 թվականին:
Աղբյուրը` www.deadline.com
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
9,255





