Ինչո՞ւ չի ամուսնանում դերասանուհին Դեկտեմբերի 23-ին կկայանա դերասանուհի Անջելինա Ջոլիի ռեժիսորական առաջին աշխատանքի պրեմիերան: Ֆիլմը կոչվում է “Արյան եւ մեղրի եզրին”, դրամա է, իրադարձությունները կատարվում են Բոսնիայում տեղի ունեցած պատերազմի ժամանակ: “Ոչինչ չգիտեի այդ կոնֆլիկտի մասին: Կարծես, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադաժան ցեղասպանությունն է: Ոչ ոք չի խոսում այդ մասին, ես որոշեցի չլռել’’,- ասել է Ջոլին: Բազմազավակ մայրը սիրով է խոսում իր որդեգրած եւ սեփական զավակների մասին. “Նայում եմ երեխաներիս ու մտածում` ինչի միջով են անցել իրենց ծնողները, տատիկներն ու պապիկները … Այլազգի երեխաները իսկական պարգեւ են: Իրենց միջոցով մեր տուն մուտք են գործում տարբեր երկրներ` իրենց մշակույթներով եւ ավանդույթներով’’: Անջելինան խոստովանել է, որ դժվար է աշխատել կինոինդուստրիայում, երբ բազմանդամ ընտանիք ունես: Սակայն ամուսիններ Ջոլին ու Փիթը պայմանավորվել են, եթե մեկը նկարահանման է, մյուսը ժամանակն անցկացնում է երեխաների հետ: Իսկ եթե նկարահանումներն ընթանում են տնից հեռու եւ տեւում են հինգ օրից ավելի, ապա ամբողջ ընտանիքը տեղափոխվում է նկարահանման հրապարակ:): “Երեխաներս հաճախ հարցնում են ամուսնության մասին, ես էլ հետեւյալն եմ պատասխանում. “Մեծ տորթ եք ուզում, այո՞”: Մենք իրենց բացատրում ենք, որ այն ժամանակ, երբ որոշեցինք ընտանիք կազմել, կյանքում ամենից կարեւոր որոշումը կայացրինք: Վեց երեխան մեծ պատասխանատվություն է’’,- նշել է դերասանուհին: Համաշխարհային մեծության աստղ, գեղեցկուհի, սեքսուալ Անջելինան խոստովանել է “իր համար ավելի կարեւոր է մայր լինել, հետո նոր դերասանուհի”. “Ավելի շատ կուզեի գրել, զբաղվել պրոդյուսինգով, քան դերասանություն անել”: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: