×


Անջելինա Ջոլի եւ Ջոնի Դեփ

Անջելինա Ջոլի եւ Ջոնի Դեփ

“Տուրիստ” ֆիլմի Նյու-Յորքյան պրեմիերան Վերջապես երկար նկարահանումներից եւ մոնտաժային աշխատանքներից հետո նյույորքյան “Ziegfeld Theatre” կինոթատրոնում տեղի ունեցավ “Տուրիստ” ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերում են տղամարդկանց սիրելի Անջելինա Ջոլին եւ սրտակեր Ջոնի Դեփը, ովքեր եւս ներկա էին ֆիլմի պրեմիերային: Ջոնի Դեփը մենակ էր, առանց իր ֆրանսուհի գեղեցիկ կնոջ` Վանեսա Պարադիի, իսկ Անջելինային ուղեկցում էր ամուսինը` Բրեդ Փիթը:): Angelian Joly Անջելինան “Atelier Versace”-ից փղոսկրի գույնի զգեստ էր կրում, Բրեդ Փիթը` “Burberry” վերարկու, իսկ ահա Ջոնի Դեփին կրկին հաջողվել էր համադրել դասական կոստյումը “Ralph Lauren”-ից իր ավանդական չհարդարած սանրվածքի հետ:): Շատ ու շատ աշխարհահռչակ աստղեր էին ժամանել “Ziegfeld Theatre”` ֆիլմի պրեմիերան դիտելու: Նրանց թվում էին դերասանուհի Բրուք Շիլդսը, երգչուհի Աշանթին, մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն, դերասան Ռաֆուս Սյուելը, դերասանուհի Ջենիֆեր Քոնելին եւ այլոք: “Տուրիստ” ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի արդեն մի քանի օրից` դեկտեմբերի 10-ին: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW