Բացօթյա համերգ Կասկադում:) Բացօթյա համերգների սեզոնն արդեն բացված է. Կասկադին հարակից պուրակում ապրիլի 7-ին բազմաթիվ երաժշտասերների համար տոնական հիթային համերգ էր տալիս Արամ MP3-ը: Հանդիսատեսի «աթոռները» Կասկադի աստիճաններն էին, բայց կանգնած մարդիկ, կարծես, գերակշռում էին:): Համաշխարհային հիթերի ծրագրով Արամն արդեն մի քանի անգամ ելույթ է ունեցել: Նրան մշտապես աջակցում են «Jazzel» խմբի աղջիկները եւ «Art Voices» բենդը: Բացօթյա առաջին մենահամերգին հումորիստ-երգչի կենդանի կատարումները բուռն ծափերի, բղավոցների, բրավոների(bravo.am:)) արժանացան:): Գարիկը նշեց, որ բացօթյա համերգն առաջինն է, բայց հուսով են` վերջինը չի լինի. «Կասկադն իր տեսքով, հնարավորություններով հնարավորին շատ մարդկանց կարող է տեղավորել, համ էլ սիրուն տեսարան է: Երաժիշտները շատ լավն էին, տեխնիկան որակով էր, հանդիսատեսն էլ ուղղակի սուպեր էր: Ինչ-որ սպասում էինք, դրա կրկնակին ու եռակին ստացանք:)»: Իվետա Մուկուչյանը Կասկադի տեսարանը շատ օրիգինալ անվանեց: Նա իր նոր երգի պրեմիերան կատարեց` որպես հյուր: «Target» անգլալեզու երգը նա նվեր է ստացել Անգլիայում, որը գործիքավորել է Գարիկը: Իվետան կարծում է` երգը դժվար թե Հայաստանում հիթ դառնա, բայց երգում է այն, ինչն իր սրտով է, պատրաստվում է այդ երգի տեսահոլովակը նկարահանել. «Եվրոպայում ինձ շատ մասնագետներ ասել են, որ հիթային երգ է, բայց դժվար թե այստեղի համար: Եթե ես երգեմ այնպիսի երգեր, որ մարդկանց մեծամասնությունը ընկալի, կնշանակի ես ուրիշների «ալիքով» եմ շարժվում, բայց ես իմ «ալիքն» ունեմ»: Կանանց նվիրված տոների մասին Իվետան այստեղ է տեղեկացել: Ասաց, որ Գերմանիայում այլ տոներ են նշում. «Մարտի 8-ը չեն նշում, մայրերի ու հայրերի առանձին տոներ կան: Ինչքան նկատել եմ, այստեղ էլ առանձնապես հատուկ տոնական օր չէ, բայց լավ առիթ է օրը տոնի վերածելու»: :) Երեկոյի ընթացքում երգեց նաեւ Գարիկը, վերջում բարձրախոսը փոխանցեց «X Factor» նախագծի մասնակիցներին, որ իր կատարումը գնահատեն: Բնականաբար, նրանք գոհ էին ժյուրիի անդամի կատարումից:): 18-ամյա մի տղա էլ որոշեց բեմից սեր խոստովանել: «Անուլ, ես քեզ սիրում եմ անկախ ամեն ինչից:)», - ասաց տղան եւ ուրախ իջավ բեմից: Արամ MP3-ը հայտնի «Մայրիկը» երգեց սեփական մեկնաբանությամբ, ամենավերջին երգն էլ Երեւանին էր նվիրված` «Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ...»: Համերգի համարյա ավարտին երկրպագուների մի ստվար բանակ տեղափոխվել էր բեմի աջակողմյան հատված` լուսանկարվելու Գարիկի ու Արամի հետ: Համերգն արդեն վաղուց ավարտվել էր, բայց լուսանկարվողների թիվը միայն ավելանում էր: Տղաները գոհ էին համերգից եւ երկրպագուներից. «Իրականում, լուսանկարվելը շնորհակալություն ասելու մի ձեւ է, իսկ շնորհակալությունը միշտ ընդունելի ու գեղեցիկ է, մենք էլ մեզ սիրող ու գնահատող մարդկանցից ենք շնորհակալ:)»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: