×


Արմինկա

Արմինկա

Երգչուհու տրոպիկական հանգիստը Կարիբյան ծովի ափին :) Արմինե Նահապետյանը միշտ աչքի է ընկել արեւայրուքի հանդեպ ունեցած սիրով, իսկ հիմա նա իսկական տրոպիկական ու բրոնզագույն արեւայրուք ունի:): Երգչուհուն մաշկի նման գույն ստանալ հաջողվել է  Դոմինիկյան Հանրապետության  Պունտա Կանա հանգստավայրում: Arminka Արմինկան այնտեղ անցկացրել 14, իր խոսքերով ասած, հրաշալի ու կատարյալ օր: “Շքեղ բնություն, փափուկ կլիմա, տրոպիկական անձրեւ, Կարիբյան տաք ծով, համեղ ուտելիք...”,- BRAVO.am-ի հետ իր տպավորություններով կիսվեց երգչուհին, ով սիրում է հանգստանալ ծովափնյա երկրներում, որտեղ “կատարյալ հանգստի համար  ստեղծված են հնարավոր բոլոր պայմանները` անկախ տարվա եղանակից”: Որդու եւ մայրիկի հետ հանգստի մեկնած երգչուհին մեզ հետ խոսեց նաեւ Ալեքսի մասին. “Որդիս շատ լավ է, փառք Աստծո: Արդեն խոսում է, շատ խելացի եւ ուրախ բալիկ է:)”: Arminka Արմինեն հանգստանալու կմեկնի մեկ էլ աշնան սկզբին, այս անգամ` այլ երկիր եւ այլ կազմով:): Այժմ երգչուհին սպասում է իր ձայնասկավառակին, որի արտադրությունը պատվիրել է Մոսկվայում. “Երբ այն պատրաստ լինի, երկրպագուներիս, գործընկերներիս եւ ընկերներիս համար գեղեցիկ շնորհանդես կանեմ, ապա կնկարահանվի եւս մեկ տեսահոլովակ”: Ինչպես գիտեք, երգչուհին վերջերս ներկայացրեց գուսան  Հավասու «Յայլավոր յարս» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը. «Շնորհակալ եմ նրանց, ովքեր գնահատեցին իմ քայլը դեպի գուսանական արվեստ, նրանց, ովքեր միշտ ինձ հետ են: Ես միշտ հավատարիմ եմ իմ երկրպագուներին, գնահատում եմ նրանց սերն ու ուշադրությունն իմ անձի, երգի հանդեպ»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները`Արմինկայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW