“Ծիծաղելի վիճակում ոչ թե ես էի, այլ հաղորդավարը”
“Մեզ քաղցած չէին սպասում” -ի ստեղծագործական խումբն իր քաղցը վերջերս հագեցրել է Արմինկայի տանը: Հաղորդման եթեր հեռարձակվելուց օրեր անց համացանցում սկսեցին ակտիվորեն քննարկել Արմինկայի` տղամարդուն կերակրելու բաղադրատոմսը:
“Ինչով էլ որ կերակրես տղմարդուն, եթե դա անես անկեղծ սիրով ու ճիշտ խորամանկությամբ, տղամարդը միշտ գոհ կմնա”,- սեփական խոհանոցում ծավալված զրույցի ժամանակ նշել է Արմինկան:
Իսկ հաղորդավարի` Սուրեն Շահվերդյանի` “Ասենք, կարող ես ինքդ քեզնով կերակրել” հարցին երգչուհին պատասխանել է. “Դե գիտես ինչ, ինքդ քեզնով, նայած` որ ժամին... Հետո, բա երեխաներին ո՞վ կերակրի...Մի հատ նայեք ինձ, ինձնից ոչինչ չի մնա, եթե ես օրը երեք անգամ...”:
Սուրենը Արմինկային փորձել է հիշեցնել, թե հաղորդումը նայում են նաեւ երեխաները, Արմինկան էլ նշել է, որ հաղորդավարն է թեման բացել, ապա հուշել է մոնտաժ կոչվածի մասին:
Կայքերից մեկում տեղադրված վերոնշյալ մեջբերումների եւ տղամարդուն կերակրելու “իր բաղադրատոմսի” մասին Արմինկան տեղյակ չէ. “Չգիտեմ` ինչու են սա կայքում դրել, ամեն դեպքում չեմ կարծում, թե իմ պատասխանը գռեհիկ է կամ ոչ կոռեկտ: Հաղորդումը եթերում հայտնվեց առանց մոնտաժի”:
“Ցավում եմ, որ ոչ միայն իմ դեպքում, այլ առհասարակ, այս հաղորդման մեջ ոչ թե որակն ու եթերի էթիկան են պահում, այլ մտածում են իրենց վարկանիշի մասին: Այստեղ հաճախ են լինում ցածրորակ հումոր, քննարկումներ”,- BRAVO.am-ին ասել է Արմինկան եւ հավելել. “Ամեն դեպքում ես մտածելու ոչինչ չունեմ. ոչ թե ես եմ ծիծաղելի վիճակում հայտնվել, այլ հաղորդավարը` անգամ սուպերմարկետից սկսած...”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմինկայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: