×


Արսեն Գրիգորյանի ընտանիքում համալրում է սպասվում:)

Արսեն Գրիգորյանն առաջիկայում կներկայացնի նոր երգեր, որոնք հոգեհարազատ են իրեն. “Ունեմ հրաշալի գործեր, որ տասը տարի առաջ եմ գրել: Հիմա գործիքավորում ու ձայնագրվում եմ, որովհետեւ սիրում եմ այդ երգերը: Երգ գրելիս պետք է ոսկե միջինը գտնես, որ քեզ էլ դուր գա, հանդիսատեսին էլ: Եթե պետք է երգ կատարես, որը քեզ դուր չի գալիս, ավելի լավ է չանես, որովհետեւ եթե դու չես սիրում, անկեղծ չի լինի, մարդիկ էլ չեն հավանի”:

Արսեն Գրիգորյանի ընտանիքը


Երաժիշտն այժմ աշխատում է Լիդուշիկի հետ, երկու երգ է գրել նրա համար. “Հենց այսօր ձայնագրում ենք առաջին երգը: Ի դեպ, Լիդուշիկն է ընտրում է իր երգերի տեքստերի թեմաները: Լավ եմ զգում իր հետ աշխատելուց, որովհետեւ միանգամից ըմբռնում է ասածներս: Մեկ նոր երգ էլ գործիքավորել եմ Դալիթայի համար”:

Արսենը “Սերն է խոսում” անվանմամբ  զուգերգ է ձայնագրել Հասմիկ Կարապետյանի հետ. “Երգը կա, բայց դեռ տեսահոլովակ չենք նկարահանել, միգուցե չնկարենք էլ”: Երգիչը նաեւ վերականգնել է իր եւ Վարդուհի Վարդանյանի զուգերգը. “Դուետը վերականգնել եմ՝  Վարդուհու` սեւագիր տարբերակով երգած վոկալը տեղադրելով օրիգինալի մեջ”:

Արսեն Գրիգորյանը կնոջ հետ


Աշխատելով “Ալգորիթմ” ստուդիայում` երաժիշտն իր նախընտրած գործի` երաժշտության մեջ է, ինչպես ինքն է ասում, այլ աշխատանքով չի էլ ուզում զբաղվել. “Ստուդիայի մի մասն եմ կազմում, չեմ կտրվում երաժշտությունից, շատ երգեր եմ ձայնագրում: Մեկ ձայնասկավառակի չափով երգեր պատրաստ են, չեմ կողմնորոշվում` որ երգի համար տեսահոլովակ նկարել”:

Բացի այդ, առաջարկների դեպքում նա երաժշտություն է գրում ֆիլմերի համար, առաջիկայում կկայանա դրանցից մեկի պրեմիերան. “Ֆիլմը մի կնոջ կյանքի պատմություն է”:

Արսեն Գրիգորյանը դստեր հետ


Ի դեպ, Արսեն Գրիգորյանի ընտանիքում համալրում է սպասվում:): Երգչի երկրորդ երեխան լույս աշխարհ կգա դեկտեմբերին. “Ասել են` տղա է լինելու: Ինչպես աղջիկս, այնպես էլ երկրորդ երեխաս կծնվի Ֆրանսիայում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW