×


\"Գարնան շնչով\"

\"Գարնան շնչով\"

Ցուցահանդես` կանանց մեկամսյակին ընդառաջ Պատուհաններից այն կողմ դեռ ձմեռ է, նույնիսկ ձյուն է տեղում, բայց փետրվարի 26-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում արդեն գարուն ու նույնիսկ ամառ էր: Կանանց մեկամսյակին ընդառաջ`տեղի ունեցավ նկարիչներ Վլադիմիր Սիմոնյանի, Արշավիր Կիրակոսյանի` Արշոյի, Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի`"Գարնան շնչով" խորագիրը կրող գեղանկարների ցուցահանդեսը: Exibition Ցուցահանդեսում ներկայացված են նկարիչների`վերջին շրջանում արված աշխատանքները: Դրանցում կարելի է զգալ մոտեցող գարնան շունչը, սպասված տաք ու կրակոտ գույները, իսկ երբեմն էլ "սուր աչքով" հնարավոր է որսալ ֆիզիկայի և բնության օրենքների ակնհայտ հակասություններ: Այս նկարիչների պատմությունը հիշեցնում է մուշկետավորների` 20 տարի անց հանդիպումը :):  Նրանք համակուրսեցիներ են, ովքեր 20 տարի չէին հանդիպել ու չէին նկարել միասին: Նկարիչները ունեցել են անհատական ցուցահանդեսներ, սակայն որոշեցին նշել իրենց միավորումը համատեղ ցուցահանդեսով: Exibition Շաբաթվա գրեթե բոլոր օրերին նկարիչները տանը չեն, փոխարենը իրենց ողջ ժամանակը անցկացնում են սարերում, ձորերում, բնության գրկում` նկարելով: Մարտիրոս Սարյանը մի առիթով ասել է` “մարդը բնություն է, բնությունը` մարդ”: Դիտելով նկարիչների աշխատանքները` տպավորություն է ստեղծվում, որ նրանք  չեն կտրվում բնությունից եւ գտնվում են բնության հետ անդադար շփման մեջ: Գարնանային տրամադրությամբ ցուցահանդեսը կգործի 10 օր: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW