×


Գուրգեն Սարգսյան

Ո՞վ է Գուգոյի հրեշտակը

Միայն երկրորդ փորձից եմ ընդունվել Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ:

Ես բախտավոր եմ, որ ընդունվեցի Արմեն Մազմանյանի կուրս: Դա հիմա եմ հասկանում, իսկ էդ ժամանակ մեկ էր. կարեւորն ընդունվելս էր: Ամեն ինչ սկսվեց “Գոյ” էքսպերիմենտալ թատրոնից, եւ մինչ այժմ էլ մենք “իրար հետ ենք”, բայց նաեւ “Մալյան” թատրոնի հետ եմ: Երջանիկ մարդ եմ ինձ համարում. ունեմ հրաշալի ընտանիք եւ սիրված աշխատանք “Երկրորդ անգամ Գուգոյի կերպարի նման դեր սերիալում չեմ խաղա”. Գուրգեն Սարգսյան “Երջանիկ է այն մարդը, որն առավոտյան մեծ ուրախությամբ գնում է աշխատանքի եւ երեկոյան տուն է վերադառնում նույն ուրախությամբ”: Աղջիկս մեկ-մեկ ասում է` “Պապ, հիմա ե՞ս եմ քո հրեշտակը, թե՞ Աննան”, որովհետեւ “Աննա”-ի հերոսուհի Աննային սերիալի ժամանակ ասում եմ` իմ հրեշտակն է: Առաջին անգամ “Դժբախտ երջանկություն” սերիալում Սյոմիկ անունով գողական կերպարի եմ մարմնավորել: Ինձ դուր չէր գալիս, իմը չէր, բայց լավ փորձ էր եւ գումար կար: Եղել է նաեւ, որ ադմինիստրատիվ աշխատանք եմ արել, բայց շատ շուտ հասկացա` նեղվում եմ. ես անեմ, իսկ ուրիշը խաղա՞… Gurgen Sargsyan Չգիտեմ` ռեժիսորն ինչպիսին պետք է լինի, բայց նա պետք է դրական մարդ լինի, դրական էներգիա ունենա, քանի որ դրանից է սկսվում ստեղծագործությունը: Թողնում եմ` հեռուստադիտողը դատի, թե որքանով է դերը ստացվել, բայց ես միշտ գիտեմ` լա՞վ էր, թե՞ վատ: “Աննա” սերիալի Գուգոյի կերպարում կփոխեի որոշ բաներ, քանի որ այն, ինչ ստեղծվել էր ի սկզբանե, ուրիշ Գուգո էր, հետո դարձավ ուրիշ… Որպես կերպար Գուգոն աուտիկ է, եւ ըստ այդ հիվանդության` նա շատ բաներ պետք է չկարողանար անել: Կարողանում եմ այդ ամենն արդարացնել, որովհետեւ սա սերիալ է, ոչ թե գեղարվեստական ֆիլմ: Եթե իմ ուզածով լիներ, ուրեմն սցենարիստը պետք է իր ուշադրությունը սեւեռեր միայն ինձ վրա: Շոն Պենի “Ես Սեմն եմ” եւ Դասթին Հոֆմանի “Անձրեւի մարդը”  ֆիլմերում վառ երեւում է աուտիկի կերպարը, ես նման բան էի պատկերացնում, բայց դա արդեն գեղարվեստական ֆիլմի սցենար է: Gurgen Sargsyan Նման դերերը հետաքրքիր են, խորանալու տեղ ունեմ, բայց երկրորդ անգամ նման դեր սերիալում էլ չեմ խաղա: Հարցնում են ` թատրո՞ն, թե՞ կինո… Բնականաբար, թատրոն: Թատրոնն անմիջական շփում է. տեղում տեսնում ես քո արածի գնահատականը:

Բժիշկները ստուգել են, որ բեմ դուրս գալուց առաջ դերասանի սրտի աշխատանքը նախաինֆարկտային աշխատանքի նման է: Իմ  կարծիքով, եթե դերասանը թատրոնում չի խաղում կամ չի խաղացել, չի կարող կինոյի լավ դերասան լինել:

Ամեն մարդ մի հոբբի ունի. մարդ կա` բիլիարդ է սիրում, թենիս, իսկ մենք էլ սա ենք սիրում, կապ չունի` փող կա, թե չէ: Gurgen Sargsyan

Արդեն մեկ տարուց ավելի է, որ մեր թատրոնում լի դահլիճներ են լինում: Աշխուժություն կա, հանդիսատեսն է փոխվել: Կատակերգություն եմ սիրում. չեմ սիրում մարդկանց տխրեցնել…Անգամ վատ լուր ասել չեմ կարող:

Եթե դերասան չդառնայի, որոշել էի բժիշկ դառնալ, քանի որ բժիշկը մարդկանց օգնում է ֆիզիկապես, իսկ դերասանը` հոգեպես: Մեծ դերասանը պետք է խելացի լինի. իր աչքերից կերեւա դատարկությունը, դա երեւում է ինչպես ֆիլմում, այնպես էլ թատրոնում: Հիմա շատ են այդպիսի դերասանները…

Եթե ուզում եք մի լավ ուրախանալ, դեկտեմբերի 6-ին եկեք մեր թատրոն` Մոլիերի “Սկապենի արարքները” դիտելու:

Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW