×


Դեւիդ Բեքհեմ

Դեւիդ Բեքհեմ

Ֆուտբոլիստը դստեր անունը դաջել է մարմնին Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների չորրորդ երեխայի` երկար սպասված դստեր լույս աշխարհ գալուց հետո քննարկումներ ծավալվեցին այն հարցի շուրջ` ֆուտբոլիստը պատրաստվո՞ւմ է դստեր անվամբ դաջվածք անել, թե ոչ: Նրանք, ովքեր խաղադրույք էին դրել դրական պատասխանի վրա, շահեցին:): David and Victoria Beckhams Հարփեր անունը Դեւիդը դաջել է պարանոցից ներքեւ ընկած հատվածում եւ հպարտությամբ ցուցադրում է վերջին ձեռքբերումը: Բայց սա դեռ ամենը չէ: Մինչ օրս Դեւիդի խաղակոշիկները զարդարում էին երեք որդու անունները` Բրուքլին, Քրուզ, Ռոմեո: Այժմ եղբայրների անունների կողքին ավելացել է նաեւ նորածին քույրիկի անունը: Ավելին, խաղակոշիկները վարդագույն են դարձել:): Ի դեպ, Դեւիդն ու Վիկտորիան Twitter-ում տեղադրել են իրենց դստեր երրորդ լուսանկարը: Վիկտորիան հետեւյալն է գրել. “Այս գեղեցիկ լուսանկարով ուզում եմ կիսվել ձեզ հետ: Տեսեք, թե ինչպես է փոքրիկ Հարփերը գրկում հայրիկին”: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.starslife.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW