Պարզ է դարձել, թե որտեղ է պարում ՌԴ նախագահը :) Երեկ բազմաթիվ ԶԼՄ-ներ անդրադարձել էին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Գարիկ Մարտիրոսյանի պարին` http://www.mediamax.am/am-news-91-710.html: Այսօր համացանցում հայտնվել է նախագահ Մեդվեդեւի պարի լրիվ տարբերակը: Այն արդեն կարող եք դիտել նաեւ մեր կայքում: Պարզ է դարձել նաեւ, թե ինչ առիթով եւ որտեղ են պարում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Comedy Club -ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը “Комбинация» խմբի American Boy երգի ներքո: Երբ նյութը դեռ նոր էր հայտնվել ցանցում, ասում էին, թե դա պարզապես նախագահի նմանակն է, բայց Դմիտրի Մեդվեդեւի խոսնակ Նատալյա Տիմակովան հաստատել է ինքնությունը, իսկ նախագահի համակուրսեցիները պատմել են, որ դա շրջանավարտների ամենամյա հանդիպումն է, որը կազմակերպվում է նախագահի բարձր հովանու ներքո: Միջոցառումը տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 18-ին պետական կառավարական «K-2» նստավայրում, որը գտնվում է Մալայա Նեւկա գետի ափին Սանկտ Պետերբուրգում: «Արդեն երրորդ տարին է, ինչ Մեդվեդեւը նման հանդիպումներ է կազմակերպում մեզ համար: Նախորդ անգամները հաղորդավարը Յուրի Գալցեւն էր, իսկ այս անգամ` Գարիկ Մարտիրոսյանը»,- պատմում է նախագահի համակուրսեցիներից մեկը: Իսկ Մեդվեդեւի խոսնակն իր հերթին ավելացրել է. «Նախագահը փորձում է բաց չթողնել եւ ոչ մի հանդիպում իր համակուրսեցիների հետ: Ավանդական հանդիպումները տեղի են ունենում մայիսի վերջին»,- ասել է նա: Հուսանք՝ այս տարվա մայիսի վերջին նույնպես կդիտենք նախագահի պարը:): Ի դեպ, Դմիտրի Մեդվեդեւը եւս անդրադարձել է համացանցում մեծ աղմուկ բարձրացրած պարին. «Զվարճանում ենք մեկ տարի առաջ համակուրսեցիներիս հետ հանդիպման ընթացքում: Պարեր, երաժշտություն ու անցյալին համապատասխանող երգեր»,- գրել է նախագահը իր Twitter-ում: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www.lifenews.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: