Երգչուհու հայրը նվիրել է դստեր իրերը
Երեկ Էմի Ուայնհաուսի անձնական իրերից են ազատել իր` Լոնդոնի Քամդեն պուրակում գտնվող բնակարանը: 27-ամյա երգչուհու հայրը` Միչը, վաղամեռիկ դստեր իրերը բաժանել է տան առջեւ հավաքված երկրպագուներին:
Երգչուհու ծնողները, եղբայրը` Ալեքսը, նախկին ընկերը` ռեժիսոր Ռեգ Թրեւիսը, բնակարանից հանել են Էմիի հանդերձները, անձնական իրերն ու երաժշտական գործիքները: Միչը հավաքված երկրպագուներին հետեւյալն է ասել. “Ձեզ եմ հանձնում Էմիին պատկանող մի քանի իր. Նա կցանկանար, որ դրանք ձեռք բերեին իր երկրպագուները”: Բնականաբար, իրերի մեծ մասը մնացել է ընտանիքին:
Երգչուհու մահվան պատճառը կհայտարարվի մի քանի շաբաթ անց, սակայն ծնողների խոսքերով` “կամ ամեն ինչ, կամ ոչինչ” սկզբունքով առաջնորդվող Էմին մահացել է կախվածությունից ազատվելու համար ալկոհոլային խմիչք օգտագործելը կտրուկ “թարգելու” պատճառով, թեեւ բժիշկն արգելել էր այդպես վարվել:
Խոսակցություններ կան, որ երգչուհին չթողարկված շատ երգեր ունի. Ուայնհաուսը 2010 թվականին հայտնել էր` վեց ամսվա ընթացքում իր թվով երրորդ ալբոմը թողարկելու մասին:
Հիշեցնենք, Էմի Ուայնահուսը մահացել է հուլիսի 23-ին, թաղման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.thesun.co.uk


×
5,353







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: