×


«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Քիմ Քեթրոլն ամուսնացել է

69-ամյա դերասանուհի Քիմ Քեթրոլն 9 տարվա հարաբերություններից հետո ամուսնացել է իր 55-ամյա ընկերոջ՝ Ռասել Թոմասի հետ։ Նրանք դեկտեմբերի 4-ին Լոնդոնում 12 ամենամտերիմ մարդկանց ներկայությամբ գրանցել են իրենց ամուսնությունը։ 

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղը Dior-ի կոստյումով է եղել եւ դիզայներ Ֆիլիպ Թրեյսիի հեղինակային գլխարկով, իսկ Թոմասը՝ Richard James ապրանքանիշի կոստյումով: Արարողության կադրերով կիսվել է People ամսագիրը։


Քիմ Քեթրոլը եւ Ռասել Թոմասն առաջին անգամ հանդիպել են 2016 թվականին՝ BBC-ում, որտեղ վերջինս հնչյունային ռեժիսոր է։ 2020 թվականին People-ին տված հարցազրույցում Քեթրոլը խոստովանել է, որ իրեն շատ հարմարավետ է զգում սիրեցյալի կողքին, որը հիանալի հումորի զգացում ունի եւ համակրելի տղամարդ է։


Քեթրոլը նախկինում ամուսնացած է եղել 3 անգամ: Վերջին ամուսնալուծությունը 2004-ին էր։ Դերասանուհին նաեւ սիրավեպ է ունեցել Կանադայի նախկին վարչապետ Պիեր Թրյուդոյի եւ կանադացի խոհարար Ալան Ուայզի հետ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW