Նադեժդա Սարգսյանը` երգչուհու “գաղտնի” գործերի մասին Օրերս լրացել է Նադեժդա Սարգսյանի 58-ամյակը: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ երգչուհուն մի շարք անակնկալներ են մատուցվել, որոնցից մեկն իրեն զարմացրել, ապա “ստիպել” է ուրախությունից արտասվել: “Այս տարի տրամադրված չէի ծնունդս նշելու, քանի որ ամուսնուս առաջին տարին է լրանում: Որոշել էինք, որ ես եւ Էմմին ինչ-որ տեղ կգնանք. ինձ համար մեծ երջանկություն կլիներ, միասին անցկացնեինք այդ օրը: Էմման ինձ համոզեց, տնից տարավ ինչ-որ տեղ` միանգամայն այլ ծրագրեր ունենալով: Մեկ ժամ չանցած` խնդրեց տուն վերադառնալ` պատճառաբանելով, թե իրեն լավ չի զգում”,- BRAVO.am-ին պատմել է Նադեժդա Սարգսյանը: Ւսկ պատմության շարունակությունը, երգչուհու խոսքերով, ահա այսպիսին է:). “Երբ մտա տուն, լռություն էր, բայց 30-ից ավելի հյուր ունեինք` մեր երգիչ-երգչուհիներն ու արվեստագետները: Ողջ երիտասարդությունը մեր տանն էր, մինչ ուշ գիշեր մնացել են եւ ամեն ինչ արել, որ իմ տրամադրությունը բարձր պահեն: Փաստորեն Էմմիին ընդամենը մեկ ժամ էր պետք այդ ամենը կազմակերպելու համար:)”: Հոբելյարին անակնկալ մատուցողների թվում են եղել Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Էրիկը, Մհերը, Սերգեյ Գրիգորյանն ու այլ հայտնիներ, որոնք նախապես Էմմիի հետ ծրագրել են, թե ինչպես պետք է անցկացնեն Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնը. “Երկու շաբաթ գալիս էին մեր տուն, փսփսում, ինչ-որ թաքուն բաներ խոսում... Պարզվում է` նրանք արդեն ծրագրել էին, թե ինչ են անելու: Ես շատ զարմացած եմ, որ 30 հայ կարողացել է լռել ու ոչ ոքից ոչ մի բառ դուրս չի եկել այդ օրերի ընթացքում”: Անակնկալի գաղափարակիր Էմմին եւ իր ընկերները շոու-ծրագիր են կազմակերպել, որի ընթացքում շնորհավորանքի տեսքով երգել ու կատակել են: Նվերների թվում էլ անպակաս են եղել գունավոր փուչիկները, ծաղիկներն ու տիկնիկները, որոնք երգչուհուն մանկության գիրկն են տարել. “Անգամ իմ բոյի վարդ եմ ստացել: Ամեն ինչ շատ սիրուն էր, շատ հետաքրքիր ու լի սիրով: Տորթ էին բերել, որի վրա գրաված էր “Надерная бомба”:)”: “Այդ օրը երբեք չեմ մոռանա”. Նադեժդա Սարգսյան Նադեժդա Սարգսյանը BRAVO.am-ին պատմել է, որ միշտ հիշում է ամուսնու` Դավիթ Բեջանյանի հետ 25 տարեկանում անցկացրած ամենաերջանիկ ծննդյան տոնը.“Ամուսնուս հետ մեքենայով դուրս եկանք Երեւանից դեպի Գյումրու կողմ, ամբողջ օրը պտտվեցինք ողջ Հայաստանով, իսկ գիշերը Երեւան մտանք Սեւանի կողմից: Այդ ընթացքում անձրեւեց ու արեւ եղավ... Այդ օրը երբեք չեմ մոռանա”: Զրույցի վերջում երգչուհին նշել է, որ այս տարվա անակնկալն էլ շատ հաճելի է եղել, շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն ուրախացնելու համար` ես մեկ անգամ ցանկանալով ապրել այն երջանիկ րոպեները, որ իրեն պարգեւել են երիտասարդները: BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Նադեժդա Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: