×


Էմմի

Էմմի

“Boom-Boom” կպարեն հույն տղաները :) Էմմիի` «Եվրատեսիլ 2011»-ի շրջանակներում պրոմո-տուրը շարունակվում է: Այժմ երգչուհին եւ հայաստանյան պատվիրակության մի քանի անդամ գտնվում են Վարշավայում: Մինչ այս, ապրիլի 5-6-ին Էմմիին հյուրընկալել է Կիեւը, իսկ ապրիլի 7-ին` Մոլդովան:): Emmy Մոլդովայի մայրաքաղաք  Քիշնեւում Հայաստանից մեկնած խումբը մնացել է երկու օր, որի ընթացքում  Էմմին եղել է տարբեր հեռուստաընկերությունների եւ ռադիոկայանների հյուր, հայ համայնքի հետ է հանդիպում ունեցել եւ կենդանի համերգային ծրագրով հանդես եկել: Քիշնեւից  հետո մեր պատվիրակությունը եղել է Ամստերդամում, ապա` Ալմելոյում, իսկ ապրիլի 11-13-ին` Աթենքում, որտեղ եւ անցկացվել են հունական պարի խմբի հետ փորձերը: Ի դեպ, «Boom-Boom»-ի եվրատեսիլյան շոուի ժամանակ կպարեն հենց հույն տղաներ: “Եվրատեսիլ 2011”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Bravo.am-ին հայտնեց, որ շոուի վերջնական պատրաստ լինելուց հետո կստեղծվեն նաեւ հագուստները, որով զբաղվելու է “Kivera Naynomis” հայկական բրենդը ներկայացնող Արեւիկ Սիմոնյանը: Emmy Այսօր եւ վաղը` ապրիլի 14-ին, Էմմին եվրատեսիլյան մեր երգը կներկայացնի Վարշավայում, իսկ ապրիլի 15-16-ին կմեկի Մոսկվա, որտեղ կմասնակցի նաեւ “Արմենիա” մրցանակաբաշխությանը: Bravo.am-ի հետ զրույցում Գոհար Գասպարյանն ասաց, որ “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակությունն  ու ներկայացուցիչը ամեն ինչ անում են Հայաստանը լավ ներկայացնելու համար:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները`  Էմմիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW