×


Էնրիկե Իգլեսիաս

Էնրիկե Իգլեսիաս

Երգիչը համբուրել է 19-ամյա հանդիսատեսի շուրթերը:) Չնայած, որ Բաթումում 40 աստիճան ջերմություն է, իսպանացի հայտնի սրտակեր, երգիչ Էնրիկե Իգլեսիասը օրերս էլ ավելի է թեժացրել քաղաքը` ելույթ ունենալով այնտեղ:): Enrique Iglesias Երգչի բոլոր երկրպագուները հնարավորություն են ստացել վայելել իրենց սիրելի Էնրիկեի ձայնն ու ներկայությունը. “Եվրոպա” հրապարակում տեղի ունեցած համերգն անվճար է եղել: “MTV Live Georgia” նախագծի շրջանակներում իրականացվող համերգը “MTV Stage”-ի միջոցով ցուցադրվել է մոտ 152 երկրում` 600 միլիոն հեռուստադիտողի համար: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ վրացի հայտնի երգչուհի Սոփո Նիժարաձեն եւ “Eldrine” խումբը: 8000-ից 10 000 հանդիսատեսի համար նախատեսված հրապարակում, կազմակերպիչների հաղորդմամբ, ներկա է եղել 13 000 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ հայեր:): Բեմի առջեւ մարդիկ սկսել են հավաքվել առավոտվանից:): Enrique Iglesias Իգլեսիասը Բաթումում կատարել է իր հայտնի եւ սիրված հիթերը, ինչպես նաեւ նոր ստեղծագործություններ: Երգիչը զարմացրել է հանդիսատեսին` վրացերենով մի քանի  բառ արտասանելով: Ավանդույթի համաձայն, ինչպես տարբեր երկրներում ելույթների ժամանակ, “Hero” երգի կատարման ընթացքում Էնրիկեն բեմ է հրավիրել 19-ամյա վրացուհի Թամունային, գրկել է նրան եւ համբուրել շուրթերը: Աղջնակը մեկ գիշերում հանրահայտ է դարձել:): Համերգի հենց այդ հատվածն էլ առաջարկում ենք դիտել: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www.newstube.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW