×


Թոմ Քրուզ

Թոմ Քրուզ

Մրցարշավ VS կինո Ամեն օր չէ, որ կարող ենք հանդիպել հոլիվուդյան աստղերին մրցարշավային մեքենա վարելիս, թեեւ ոմանք ունեն էքստրեմալ մրցույթների մասնակցելու համար նախատեսված սեփական մեքենաներն ու դրանով զբաղվելը համարում են երկրորդ մասնագիտություն:): Tom Cruse Ամերիկյան անվանի դերասան Թոմ Քրուզին են վերջերս “բռնացրել” մրցարշավի մասնակցելիս, ինչի համար նա դադար է վերցրել “Ghost Protocol” ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ: Թոմը վարել է “Red Bull Formula 1” մեքենան Կալիֆոռնիայում` “Willow Springs” ճանապարհի վրա: “Formula 1”-ի նախկին վարորդ Դեւիդ Քուլթարդը հանդես է  եկել որպես դերասանի հրահանգիչ, ում  շնորհիվ էլ, կարծես, Քրուզը բավական մեծ հաջողություն է  գրանցել: Tom Cruse Քրուզի մեքենայի արագությունը ժամում կազմել է 6 կմ-ով պակաս, քան Քուլթարդինը, սակայն մի քիչ “տաքանալուց” հետո դերասանը բարելավել է իր ժամանակը 11 վայրկյանով: Միգուցե մրցարշավերը Թոմին ոգեշնչեն նկարահանվել “Days of Thunder’’ ֆիլմի երկրորդ մասում, որը հենց “Formula 1”-ի մասին է:): Ներկայացված տեսանյութը` Թոմի վարպետությունը գնահատելու համար:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.carscoop.blogspot.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW