Արշակյանների “Սեր Երեւան”-ը Bravo.am-ում Էրեբունի-Երեւանը 2792 տարեկան է: Տարեդարձը տոնվելու է 10.10.10-ին:): Քաղաքի օրվա տոնակատարությունների շրջանակներում` մեր մայրաքաղաքին նվիրված նոր երգով եւ տեսահոլովակով են հանդես գալիս Արշակյան քույրերը: Ինգայի եւ Անուշի “Սեր Երեւան” երգի տեսահոլովակը ներկայացնում է “Շարմ Հոլդինգ”-ը: Ստեղծմանն աջակցել է Երեւանի քաղաքապետարանը: “Սեր Երեւան”-ի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը` Մարտին Միրզոյանի, տեսահոլովակը նկարահանել է Հրանտ Երիցկինյանը, զգեստների հեղինակ` Ինեսսա Սևունց:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: