×


Ի՞նչ խորհուրդ է տվել Իվետա Մուկուչյանը “Հայաստանի ձայն”-ի մասնակիցներին

Եթե երազում ես բեմ բարձրանալ ու երգել, իսկ ձայնային լավ տվյալներդ այդ հարցում չեն դավաճանի ու կկարողանաս փայլել քո տաղանդով, ապա այս նորությունը կհետաքրքրի քեզ:): “Հայաստանի ձայնը”, այսպես է կոչվում “The Voice” նախագծի հայկական տարբերակը, որը շուտով կմեկնարկի “Արմենիա” հեռուստաընկերության եթերում:

“Արմենիա TV”-ի եթերում շուտով կմեկնարկի “Հայաստանի ձայն” նախագիծը


Երեք տարվա պատմություն ունեցող շոուն հիսունից ավելի երկրում ռեյտինգային ցուցակների առաջատարն է: “The Voice”-ի հայկական տարբերակը եւս համապատասխանում է միջազգային ձեւաչափին եւ վերահսկվում է արտասահմանյան գործընկերների կողմից:
 
“Հայաստանի ձայն”-ին կարող են մասնակցել 16 տարեկանը լրացած անձինք, որոնք ունեն ձայնային բացառիկ տվյալներ: Նշենք, որ ոճային սահմանափակում չկա: Ազգային հայտնի չորս երաժիշտ նախագծի ընթացքում “մարզչի” են վերածվելու՝ մասնակիցներին ընտրելով “կույր” լսումների ժամանակ:

Իվետա Մուկուչյանը մասնակցում է “The Voice”-ի գերմանական տարբերակին


“The Voice of Armenia”-ն որոշել է տաղանդներ բացահայտել:): Նախագծին մասնակցելու համար մինչեւ սեպտեմբերի 1-ը կարող եք ներկայացնել ձեր հայտերը http://thevoice.armeniatv.am/  կայքի միջոցով կամ կարող եք ներկայանալ “Արմենիա TV” (Եղվարդի խճուղի 1)՝ չմոռանալով սեփական անձնագիրն ու մեկ լուսանկար:

Մասնակիցները ներկայանալու են ակապելա կատարմամբ, վոկալի մասնագետներն էլ կընտրեն 120 լավագույնին: Երկրորդ փուլի ընթացքում արդեն ժյուրիի անդամները “կույր” լսումների սկզբունքով կշարունակեն ընտրությունը: Հատկանշական է, որ այդ լսումներն ընթանալու են կենդանի բենդի նվագակցությամբ:

"The Voice"-ը հիսունից ավելի երկրում ռեյտինգային ցուցակների առաջատարն է


Ժյուրիի անդամները, որոնք նույնիսկ չեն իմանալու մասնակիցների անունները, մեջքով են նստելու բեմին եւ իրենցից գոնե մեկի շրջվելը ելույթի ընթացքում կնշանակի, որ մասնակիցը հաջորդ փուլ է անցել: Եթե շրջվեն ժյուրիի մեկից ավելի անդամներ, ապա հենց մասնակիցը հնարավորություն կստանա ընտրել իր մարզչին:):

Երրորդ` “Պայքար” անվանվող փուլի ընթացքում բեմը վերածվելու է իսկական բռնցքամարտի ռինգի: Ժյուրիի յուրաքանչյուր անդամի երկուական մասնակից ելույթ է ունենալու բռնցքամարտի ռինգում, եւ դուետներից միայն մեկն է հայտնվելու հաջորդ փուլում: Չորրորդ փուլը գալա համերգների շրջանն է, որոնց ընթացքում միմյանց հետ կմրցի 24 մասնակից՝ կրկին բենդի նվագակցությամբ: Հաղթողը հնարավորություն կստանա պայմանագիր կնքել երաժշտական աշխարհահռչակ ընկերություններից մեկի հետ:

Իվետա Մուկուչյանը մասնակցում է “The Voice”-ի գերմանական տարբերակին


Ի դեպ, այս օրերին երգչուհի Իվետա Մուկուչյանը մասնակցում է “The Voice” նախագծի գերմանական տարբերակին: 20 հազարից ավելի մասնակցի շարքում նա 60 լավագույնների հետ երկրորդ փուլում է հայտնվել:

Երգչուհին հայկական տարբերակի “ֆեյսբուքյան” էջում հետեւյալ գրառումն է կատարել. “Մաղթում եմ բոլոր մասնակիցներին հաջողություն: Իմ խորհուրդը` երգեք հոգով ու սրտով: Շեշտը դրեք ոչ միայն բարձր նոտաների կամ վոկալի վրա, այլ պատմեք ձեր պատմությունը եւ ուղիղ կապ ստեղծեք ձեր սրտից դեպի հանդիսատես”:

Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` “The Voice” նախագծի եւ Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW