Հաղորդավարն այլեւս երգիչ է:)
Սիրված հաղորդավար եւ դերասան Իվան Ուրգանտը մշտապես աչքի է ընկել իր երաժշտական տաղանդով: Նա կարողանում է նվագել երաժշտական տարբեր գործիքներ: Ինչպես երեւում է, Իվանը որոշել է լրջորեն զբաղվել երգչի կարիերայով:
Նշենք, սակայն, որ բեմ հրավիրելիս նրան ներկայացնում են որպես Գրիշա Ուրգանտ: Միգուցե արտիստն ամաչում է ներկայանալ սեփական անվամբ կամ իր մեջ անձի երկպառակտում է եղել: Մի կյանքում նա հաղորդավար Իվան Ուրգանտն է, մյուսում` երգիչ Գրիշա Ուրգանտը ;):
Դերասան, հաղորդավար եւ երգիչ Ուրգանտին սիրում են ցանկացած տեսքով եւ ցանկացած անունով: Այնպես որ, կարող ես դիտել Իվանի կամ Գրիշայի նոր տեսահոլովակը ստորեւ ու ցանկության դեպքում կիսվել կարծիքով ;):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru


×
11,028






