Ինչո՞ւ է երգչուհին թաքցնում սիրելիին:)
BRAVO.am-ի տեղեկությունների համաձայն` Իվետա Մուկուչյանը սիրելի ունի, ում հետ եւ ընկերություն է անում:): Իր` “Facebook”-ի էջում եւս երգչուհին արտահայտվել է իր զգացմունքների ու սիրահարվածության մասին` գրելով հետեւյալը. “Լուրջ սիրահարված եմ...” :
BRAVO.am-ն այս մասին փորձել է խոսել երգչուհու հետ, սակայն Իվետան չի ցանկացել քննարկնել անձնական կյանքն ու մանրամասներ հրապարակել. “Ես այստեղ եկել եմ գործի համար, եկել եմ աշխատելու, ստեղծագործելու: Հիմա նոր երգ չունեմ, ոչ էլ` տեսահոլովակ”:
“Ես ուզում եմ գնահատվի իմ կատարած աշխատանքը, ոչ թե խոսվի ու գնահատվի անձնական կյանքս”- ասել է Իվետա Մուկուչյանը` նշելով` ստեղծագործական կյանքում նորություն չունենալու դեպքում չի պատրաստվում անձնականից խոսել:
BRAVO.am-ը պարզել է նաեւ, որ երգչուհի Իվետա Մուկուչյանի սիրելին Մարտուն Պողոսյանն է, ում լուսանկարները եւս ներկայացնում ենք ստորեւ;):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից եւ “El Style” ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: